Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Եփեսացիներին 3:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Ուստի աղաչում եմ, որ չընկճվեք ձեզ համար մեր կրած նեղությունների պատճառով. սրանք մեր փառքն են։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Արդ աղաչում եմ, որ չվհատվեք ձեզ համար կրած իմ նեղությունների պատճառով, որոնք ձեր փառքն են։

Տես գլուխը Պատճենել




Եփեսացիներին 3:13
14 Խաչաձեւ Հղումներ  

Այն ժամանակ Տերը կասի Երուսաղեմին. «Քաջալերվի՛ր, Սիո՛ն, թող չթուլանան քո ձեռքերը։


աշակերտածների սրտերը ամրացնելով և հորդորելով, որ հաստատուն մնան հավատի մեջ։ Եվ ասում էին. «Բազում նեղություններ կրելո՛վ մենք պետք է մտնենք Աստծու արքայությունը»։


Քանի որ եթե նեղություն ենք կրում, ձեր մխիթարության և փրկության համար է, և եթե մխիթարվում ենք, ձեր մխիթարության համար է, որն օգնում է համբերությամբ կրելու այն նույն չարչարանքները, որ մենք ենք կրում։


Հետևաբար, Աստծու ողորմությամբ ունենալով այս պաշտոնը՝ չենք տկարանում։


Չձանձրանանք բարիք գործելուց, որովհետև եթե չթուլանանք, իր ժամանակին կհնձենք։


Այս պատճառով ես՝ Պողոսը, Հիսուս Քրիստոսի բանտարկյալն եմ ձեզ՝ հեթանոսներիդ համար։


և ասի նրանց. “Լսե՛ք, Իսրայե՛լ, ահավասիկ դուք այսօր պատերազմի եք ելնում ձեր թշնամիների դեմ։ Ձեր սրտերը թող չթուլանան, մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք ու նրանց առջևից մի՛ նահանջեք,


Դուք նույնպես ուրախացե՛ք և ուրախակի՛ց եղեք ինձ։


Եվ հիմա ուրախ եմ չարչարանքներիս մեջ ձեզ համար և մարմնիս մեջ ամբողջացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասն ի նպաստ նրա մարմնի, որ եկեղեցին է։


Բայց դուք, եղբայրնե՛ր, մի՛ ձանձրացեք բարիք գործելուց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ