Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 6:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Եվ թող անուշահոտ պատարագ մատուցեն Տիրոջը՝ երկնքի Աստծուն և աղոթեն թագավորի ու նրա որդիների կյանքի համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Որ երկնքի Աստծուն անուշահոտ զոհեր մատուցեն և աղոթեն թագավորի ու նրա որդիների կյանքի համար։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 6:10
11 Խաչաձեւ Հղումներ  

Խաղաղությա՛մբ ապրեք այդ երկրում, ուր գերեվարեցի ձեզ, այդ երկրի համար աղո՛թք արեք Տիրոջը, որովհետև նրա խաղաղությամբ ձեզ համար ևս խաղաղություն կլինի”»։


Այն ամենը, ինչ հրամայեցի Տիրոջ՝ երկնքի և երկրի Աստծու տան վերաբերյալ, թող կատարվի. ոչ ոք թող չփորձի դեմ կանգնել Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տանը, որպեսզի Տիրոջ՝ Աստծու բարկությունը իմ և իմ որդու թագավորության վրա չգա։


և շարժվե՛ք սիրով, այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ և մեզ համար իրեն ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։


փորոտիքն ու ոտքերը թող լվանան ջրով, և քահանան դրանք նույնպես թող բերի ու դնի զոհասեղանի վրա, որովհետև ողջակեզ զոհ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Փորոտիքն ու ոտքերը թող լվանան ջրով, և քահանաները դրանք նույնպես թող դնեն զոհասեղանի վրա, որովհետև զոհը ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Եվ Տերը՝ Աստված, առավ անուշ հոտը, խորհեց և ասաց. «Այլևս երկիրը չեմ անիծի մարդկանց գործերի համար։ Քանի որ մարդկանց միտքը մանկուց շարունակ ձգտում է դեպի չարը, այլևս երբեք կենդանի ոչ մի էակի չեմ ոչնչացնի, ինչպես որ արեցի։


Տիրոջը՝ երկնքի Աստծուն ողջակեզ մատուցելու համար անխափան կերպով ցուլ, խոյ, գառ, ցորեն, աղ, գինի և ձեթ թող տրվի նրանց օրըստօրե՝ ըստ Երուսաղեմում եղող քահանաների պահանջի, ինչ որ խնդրեն։


Ձեզ հետ վերցնելով ձեր արջառն ու ոչխարը՝ գնացե՛ք, ինչպես որ ասացիք, բայց ի՛նձ էլ օրհնեցեք»։


«Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. Տերը՝ երկնքի Աստվածն ինձ տվեց երկրի բոլոր թագավորությունները. նա հրամայեց ինձ իր համար տաճար կառուցել Հուդայի երկրի Երուսաղեմ քաղաքում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ