Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ու հավաքվածների առջև օրհնեց Տիրոջը՝ ասելով. «Հավիտյանս հավիտենից օրհնյալ ես, Տե՛ր, Իսրայելի՝ մեր հայրերի Աստված։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթն օրհնեց Տիրոջը համախմբված ամբողջ ժողովրդի առաջ։ Նա ասաց. «Օրհնյալ ես դու, ո՛վ մեր հայր՝ Իսրայելի Տեր Աստված, հավիտյանս հավիտենից։ |
Նա ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածն այսօր, որն իր բերանով խոսեց իմ հայր Դավթի մասին և իր ձեռքով կատարեց իր խոստումը՝ ասելով.
Քոնն են, Տե՜ր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունն ու հզորությունը, քանզի դու ես տիրում երկնքում ու երկրի վրա գտնվող ամեն ինչի վրա։ Բոլոր թագավորներն ու ազգերը դողում են քո առջև,
Դավիթն ասաց բոլոր հավաքվածներին. «Օրհնեցե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։ Եվ բոլոր հավաքվածներն օրհնեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, և ծնկի իջնելով՝ երկրպագեցին Տիրոջն ու արքային։
Ժողովուրդն ուրախացավ կամավոր նվիրաբերելու համար, քանի որ լի սրտով էին նվերներ մատուցում Տիրոջը։ Դավիթ արքան մեծապես ուրախացավ
«Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որն ինչ որ ասել էր իր բերանով իմ հայր Դավթին, այն էլ կատարեց իր ձեռքով։
Օրհնյա՜լ է Տերը՝ մեր հայրերի Աստվածը, որ այս դրեց թագավորի սրտում, որպեսզի փառավորի Երուսաղեմում գտնվող Տիրոջ՝ մեր Աստծու անունը։
Եզրասն օրհնեց Տիրոջը՝ մեծ Աստծուն, և ողջ ժողովուրդն ասաց՝ ամեն։ Ապա վեր բարձրացրին իրենց ձեռքերը և խոնարհելով երկրպագեցին Տիրոջը՝ Աստծուն, երեսները դեպի գետին դարձրած։
Դու ես մեր հայրը։ Աբրահամը չգիտեր մեզ, Իսրայելը մեզ չէր ճանաչում, բայց դու, Տե՛ր, Հա՛յր մեր, փրկի՛ր մեզ, որովհետև սկզբից ի վեր մեզ վրա է քո անունը։
Եվ Հոգին ինձ բարձրացրեց, ու հետևիցս մեծ դղրդոցի ձայն լսեցի. ասում էին. «Օրհնյա՜լ է Տիրոջ փառքը իր երկնային բնակարանում»։
Ամենքիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սուրբ լինելու կոչվածներիդ, շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
որովհետև չստացաք ծառայության հոգին վերստին վախի մեջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրության Հոգին, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։
Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ,
Եվ ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը և Աստված՝ մեր Հայրը, որ մեզ սիրեց և հավիտենական մխիթարություն ու բարի հույս տվեց իր շնորհով,
Հավիտենականության Թագավորին, անեղծ ու անտեսանելի միակ Աստծուն փա՜ռք և պատի՜վ հավիտյանս հավիտենից. ամեն։
Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար.
Նրանք բարձր ձայնով ասում էին. «Արժանի է այդ մորթված Գառն ընդունելու մեծություն, իմաստություն, զորություն, պատիվ, փառք և օրհնություն»։