Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Նա ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածն այսօր, որն իր բերանով խոսեց իմ հայր Դավթի մասին և իր ձեռքով կատարեց իր խոստումը՝ ասելով.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եվ նա ասաց. «Օրհնյա՜լ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որ իր բերանով խոսեց իմ հայր Դավթի հետ և իր ձեռքով կատարեց խոսքը՝ ասելով.

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:15
29 Խաչաձեւ Հղումներ  

«Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ այցի եկավ մեզ և փրկություն բերեց իր ժողովրդին։


Ղևտացիներ Հեսուն և Կադմիելն ասացին. «Եղբայրնե՛ր, հավիտյանս հավիտենից օրհնեցե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, և թող օրհնյալ լինի Տիրոջ փառքը, ավելի բարձր, քան ամեն մի օրհնություն և գոհություն»։ Եզրասն սկսեց օրհնել Տիրոջը՝ Աստծուն,


Դավիթն ասաց բոլոր հավաքվածներին. «Օրհնեցե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։ Եվ բոլոր հավաքվածներն օրհնեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, և ծնկի իջնելով՝ երկրպագեցին Տիրոջն ու արքային։


ու հավաքվածների առջև օրհնեց Տիրոջը՝ ասելով. «Հավիտյանս հավիտենից օրհնյալ ես, Տե՛ր, Իսրայելի՝ մեր հայրերի Աստված։


ինչպես որ խոսել էր սրբերի բերանով, որոնք հին դարերում նրա մարգարեներն էին.


«Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որն ինչ որ ասել էր իր բերանով իմ հայր Դավթին, այն էլ կատարեց իր ձեռքով։


Ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր բարի խոսքերից, որ ասել էր Տերն Իսրայելի որդիներին, այլ ամեն բան կատարվեց։


Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար.


Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ,


ողորմություն անելու համար մեր հայրերին և հիշելու իր սուրբ ուխտը.


Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի»։


իսկ եթե չկամենաք ինձ լսել, սո՛ւրը պիտի ուտի ձեզ»։ Տիրոջ բերանը խոսեց այս։


Դու ճանաչեցիր իմ նիստուկացը. Շատ ու շատ առաջ հասկացար իմ խորհուրդները։


Չորրորդ օրը նրանք հավաքվեցին Օրհնության հովտում, որովհետև այնտեղ էին օրհնել Տիրոջը, որի համար էլ այդ տեղը կոչեցին Օրհնության հովիտ մինչև այսօր։


Նա ինձ համար տուն պիտի շինի, իսկ ես նրա գահը հավիտենական պիտի դարձնեմ։


Արդ, Տե՜ր իմ, քո ծառայի ու նրա տան համար ասած խոսքդ հավիտյան հաստատի՛ր և ասածիդ պես արա՛, որ քո անունը հավիտյան փառավորվի։ Տե՜ր ամենակալ, ամբո՛ղջ Իսրայելի Աստված, քո ծառա Դավթի տունը թող կանգուն մնա քո առջև, որովհետև դու՝ Տերդ, Իսրայելի ամենակալ Աստվածն ես։


«Գնա՛ և ասա՛ իմ ծառա Դավթին. “Այսպես է ասում Տերը. “Դու ինձ համար բնակվելու տուն չպետք է շինես,


Դավիթը Տիրոջ առջև ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց։ Երբ Դավիթն ավարտեց ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցելը, Զորությունների Տիրոջ անունից օրհնեց ժողովրդին։


Օրհնյա՜լ լինի Տերը՝ Իսրայելի Աստվածը, հավիտյանս հավիտենից»։ Ողջ ժողովուրդն ասաց՝ Ամեն։ Եվ նրանք օրհնաբանեցին Տիրոջը։


Նա է իմ անունով տուն կառուցելու։ Նա ինձ որդի է լինելու, ես նրան՝ հայր, և նրա թագավորության աթոռը Երուսաղեմում հաստատելու եմ հավիտյան”։


Դավիթն Աբիգեային ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ քեզ այսօր ինձ ընդառաջ ուղարկեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ