20 Նա այնտեղ զոհասեղան կանգնեցրեց և կանչեց Իսրայելի Աստծու անունը։
20 Այդտեղ մի զոհասեղան շինեց և անունը դրեց Էլ-Էլոհե-Իսրայել։
Նա այնտեղ զոհասեղան շինեց և այդ վայրը կոչեց Բեթել, որովհետև այնտեղ էր Աստված երևացել նրան, երբ նա փախչում էր իր եղբայր Եսավից։
Մարդն ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»։ Նա պատասխանեց՝ Հակոբ։
Աբրահամը Երդման ջրհորի մոտ ծառատունկ արեց և այնտեղ կանչեց Տիրոջ անունը՝ Աստված հավիտենական։
Աբրամը ճանապարհ ընկավ, եկավ բնակվեց Քեբրոնում գտնվող Մամբրեի կաղնու մոտ և այնտեղ Տիրոջ՝ Աստծու համար զոհասեղան շինեց։
Եվ Նոյը զոհասեղան շինեց Աստծու համար։ Նա բոլոր տեսակի մաքուր անասուններից ու բոլոր տեսակի մաքուր թռչուններից ողջակեզ մատուցեց զոհասեղանի վրա։
Մեր հայրերն այս լեռան վրա երկրպագություն արեցին, իսկ դուք ասում եք, թե միայն Երուսաղեմն է այն տեղը, որտեղ արժան է երկրպագել»։
Նա Եմովրից՝ Սյուքեմի հորից, հարյուր ոչխարով մի կալվածք գնեց, որտեղ և հաստատեց իր վրանը։
Հակոբի համար Լիայի ծնած դուստրը՝ Դինան, ելավ այդ կողմի աղջիկներին տեսնելու։
ու հավաքվածների առջև օրհնեց Տիրոջը՝ ասելով. «Հավիտյանս հավիտենից օրհնյալ ես, Տե՛ր, Իսրայելի՝ մեր հայրերի Աստված։