Արդ, Տե՛ր իմ Աստված, դու քո ծառային հաստատեցիր իմ հայր Դավթի փոխարեն, իսկ ես դեռ մանուկ եմ և չգիտեմ իմ ելն ու մուտը։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 22:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն ասաց. «Սողոմոն որդիս փոքր մանուկ է, իսկ տունը, որ պետք է կառուցվի Տիրոջ համար, պետք է լինի մեծ և հռչակավոր, ամբողջ աշխարհում փառավոր. շինանյութ պիտի պատրաստեմ դրա համար»։ Դավիթն իր մահվանից առաջ մեծ պատրաստություն տեսավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթն ասաց. «Իմ որդի Սողոմոնը պատանի է և անփորձ, իսկ այն տունը, որ պետք է կառուցել Տիրոջ համար, պետք է ամենաբարձրը լինի, անվանի և փառավոր բոլոր երկրների մեջ։ Հիմա ես դրա համար շինանյութեր պատրաստեմ»։ Եվ Դավիթն իր մահվանից առաջ շատ շինանյութեր պատրաստեց։ |
Արդ, Տե՛ր իմ Աստված, դու քո ծառային հաստատեցիր իմ հայր Դավթի փոխարեն, իսկ ես դեռ մանուկ եմ և չգիտեմ իմ ելն ու մուտը։
Եվ եթե այս բարձր տան կողքից ամեն անցնող զարհուրելով ու զարմանքով հարց տա, թե՝ “Ինչո՞ւ է Տերն այսպես արել այս երկիրն ու այս տունը”,
Դավիթ արքան ասաց բոլոր հավաքվածներին. «Իմ որդի Սողոմոնը, որին Տերն ընտրեց իր համար, փոքր է, իսկ գործը՝ մեծ, քանզի ոչ թե մարդու համար է այս շինվածքը, այլ Տիրոջ՝ Աստծու։
Նրա մոտ հավաքվեցին չար և անօրեն մարդիկ և ընդդիմացան Սողոմոնի որդի Ռոբովամին։ Ռոբովամը դեռ երիտասարդ էր, երկչոտ սիրտ ուներ և նրա դեմ չելավ։
Արդ, ես ևս՝ նրա որդին, Տիրոջ՝ իմ Աստծու անունով տուն եմ շինում, որ այն նվիրաբերեմ նրան, նրա առջև խունկ ծխեմ, շարունակ Առաջավորության հաց ու ողջակեզներ մատուցեմ ամեն առավոտ ու երեկո, ամեն շաբաթ օրերին, ամսամուտներին և մեր Աստծու տոներին. սա պետք է հավիտյան կատարվի Իսրայելում։
Այն տունը, որ կառուցելու եմ, մեծ է լինելու, քանզի Տերը՝ մեր Աստվածը, ավելի մեծ է, քան բոլոր աստվածները։
Ինձ Լիբանանից մայրու, սարդենու և թեղենու փա՛յտ ուղարկիր, որովհետև գիտեմ, որ ոչ ոք քո ծառաների նման Լիբանանից փայտ կտրել չգիտի։ Արդ, քո ծառաները թող գնան իմ ծառաների հետ,
Եվ ով անցնի այս բարձրաշեն տան կողքով, կզարմանա ու կասի. “Ինչո՞ւ Տերն այս բանն արեց այս երկրին ու այս տանը”։
Քահանաներից, ղևտացիներից, նահապետական տների իշխաններից ու ծերերից շատերը, որոնք տեսել էին Տիրոջ տաճարը, այժմ իրենց աչքով տեսնում էին հիմնարկեքը, բարձրաձայն լաց էին լինում, իսկ մնացած ժողովուրդը ուրախությունից աղաղակում էր բարձր ձայնով։
Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։
Զարդերից ամենաընտիրներն են գործածել՝ հպարտանալու համար, դրանցից իրենց պաշտամունքի կուռքերն ու պատկերներն են պատրաստել։ Դրա համար էլ դրանք նրանց համար պղծության առարկա եմ դարձնելու
“Ձեզնից ո՞վ տեսած կլինի այս տունն իր նախկին փառքի մեջ, և հիմա ինչպիսի՞ն եք տեսնում այն. կարծես ոչինչ է ձեր առջև”»։
որպեսզի այդ տան վերջին փառքը լինի ավելի մեծ, քան նախկինինը,- ասում է Ամենակալ Տերը։ Եվ այդ տեղին խաղաղություն կտամ,- ասում է Ամենակալ Տերը,- հոգիների՛ խաղաղություն, փրկություն ամեն մեկի, ով կաշխատի ոտքի հանել այդ տաճարը»։
Զատկի տոնից առաջ Հիսուսն իմացավ, որ հասել է իր ժամը, որպեսզի այս աշխարհից փոխադրվի Հոր մոտ։ Սիրեց այս աշխարհում գտնվող յուրայիններին, ամբողջովին սիրեց նրանց։
Եվ քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կգա գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել։