Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 3:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Քահանաներից, ղևտացիներից, նահապետական տների իշխաններից ու ծերերից շատերը, որոնք տեսել էին Տիրոջ տաճարը, այժմ իրենց աչքով տեսնում էին հիմնարկեքը, բարձրաձայն լաց էին լինում, իսկ մնացած ժողովուրդը ուրախությունից աղաղակում էր բարձր ձայնով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Քահանաներից, ղևտացիներից, տոհմապետներից ու ծերերից շատերը, որոնք տեսել էին նախկին տունը, իրենց աչքի առաջ այս տունը հիմնադրվելիս բարձրաձայն լալիս էին, իսկ շատերն ուրախացած աղաղակելով գոչում էին։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 3:12
12 Խաչաձեւ Հղումներ  

Ժողովրդից ոչ ոք չէր կարող զանազանել ուրախության ձայնը լացի ձայնից, քանի որ ժողովուրդն այնքան բարձրաձայն էր աղաղակում, որ ձայնը լսելի էր լինում հեռավոր վայրերից։


Քո առաջինները քիչ կլինեն, քո վերջինները՝ անբավ։


Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Գովի՛ր Տիրոջը, Երուսաղե՛մ, Եվ օրհնի՛ր քո Աստծուն, Սիո՛ն,


Հակո՛բ, որ որդ ես հիմա, և դու, Իսրայե՛լ, որ սակավամարդ ես այժմ, ես օգնեցի քեզ,- ասում է Աստված՝ Իսրայելի Սուրբը, որը փրկելու է քեզ։-


Սակավաթիվը հազարավոր է դառնալու, փոքրը՝ մեծ ազգ, քանզի ես՝ Տերս, ժամանակ առ ժամանակ հավաքելու եմ նրանց։


«Այն օրերին և այն ժամանակ,- ասում է Տերը,- պիտի գան Իսրայելի որդիները, նրանք և Հուդայի որդիները՝ միասին, պիտի շրջեն ու լալով գան դեպի Տերը՝ իրենց Աստվածը,


“Ձեզնից ո՞վ տեսած կլինի այս տունն իր նախկին փառքի մեջ, և հիմա ինչպիսի՞ն եք տեսնում այն. կարծես ոչինչ է ձեր առջև”»։


Քանի որ ո՞վ է, որ արհամարհեց փոքր օրերը. և կուրախանա, ու կտեսնեն անագե վեմը Զորաբաբելի ձեռքին. սրանք են այն յոթ աչքերը, որ նայում են ողջ երկրին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ