Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Զատկի տոնից առաջ Հիսուսն իմացավ, որ հասել է իր ժամը, որպեսզի այս աշխարհից փոխադրվի Հոր մոտ։ Սիրեց այս աշխարհում գտնվող յուրայիններին, ամբողջովին սիրեց նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Հիսուսը, Զատկի տոնից առաջ իմանալով, որ հասել է իր ժամը այս աշխարհից Հոր մոտ փոխադրվելու, մինչև վերջ ցույց տվեց իր սերը նրանց հանդեպ, ովքեր այս աշխարհում են։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:1
44 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Հիսուսը նրանց պատասխանեց՝ ասելով. «Հասավ ժամը, որ փառավորվի Մարդու Որդին։


Սիրենք Աստծուն, որովհետև նախ նա՛ սիրեց մեզ։


Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեք։ Եթե դուք միմյանց սիրեք,


Ելա Հորից և եկա աշխարհ. դարձյալ թողնում եմ աշխարհը և գնում Հոր մոտ»։


Հիսուսը հասկացավ, որ Հայրն ամեն բան իր ձեռքն էր հանձնել, և որ ինքն Աստծուց էր ելել ու Աստծու մոտ էր գնում։


Իսկ Հիսուսը, իր վրա եկող այս ամենը տեսնելով, դուրս ելավ ու նրանց ասաց. «Ո՞ւմ եք փնտրում»։


Նա հաստատուն կպահի ձեզ մինչև վերջ, որպեսզի անմեղադրելի լինեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան օրը։


Նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես։


Հիսուսն այս բաները խոսելուց հետո աչքերը երկինք բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, հասել է ժամը, փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի։


և Հիսուս Քրիստոսից՝ հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելների միջից և իշխանը երկրի թագավորների. նա, որ սիրեց մեզ և արձակեց մեր մեղքերի կապանքներն իր արյամբ


Ահա մասնակից եղանք Քրիստոսին, միայն թե հաստատ պահենք այն վստահությունը, որ ունեցել ենք սկզբից,


Եվ դու, Հա՛յր, այժմ փառավորի՛ր ինձ քեզ պատկանող այն փառքով, որ ունեի քեզ մոտ՝ նախքան աշխարհի ստեղծումը։


Այդժամ վերադարձավ աշակերտների մոտ և նրանց ասաց. «Ննջե՛ք այսուհետև և հանգստացե՛ք, որովհետև ահա հասել է ժամը, և Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։


Ուստի գոտեպնդելով ձեր միտքը՝ զգաստ, կատարյալ հույսով սպասե՛ք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ ձեզ հասանելիք շնորհին։


Եվ մենք ցանկանում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը նույն փութաջանությունը ցուցաբերի, որպեսզի ձեր հույսը մինչև վերջ հաստատ մնա։


իսկ Քրիստոսն իբրև որդի՝ նրա տան վրա։ Նրա տունը հենց մենք ենք, միայն թե մինչև վերջ հաստատ պահենք վստահությունը և հույսը, որի համար պարծենում ենք։


Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց.


Եվ ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպեսզի այն սերը, որով ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես՝ նրանց մեջ»։


Լսեցիք, որ ձեզ ասացի, թե՝ գնում եմ և կգամ ձեզ մոտ. եթե ինձ սիրեիք, ապա դուք ուրախ պիտի լինեիք, որ ես Հոր մոտ եմ գնում, որովհետև իմ Հայրը մեծ է, քան ես։


Հրեաների Զատիկը մոտենում էր։ Այդ գավառից շատերը Զատկից առաջ բարձրացան Երուսաղեմ, որպեսզի իրենց մաքրության ծեսը կատարեն։


Ուզում էին նրան բռնել, բայց նրանց ձեռքից խույս տվեց, և ոչ ոք նրան չձերբակալեց, որովհետև նրա ժամանակը դեռ չէր հասել։


Հիսուսը նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է։


Մոտ էր Զատիկը՝ հրեաների տոնը։


չէ՞ որ միշտ ձեզ հետ էի տաճարում, և դուք ինձ վրա ձեռք չբարձրացրիք. սակայն ա՛յս է ձեր ժամը և խավարի իշխանության զորությունը»։


Եվ երբ աշխարհից նրա վերանալու օրերը լրանում էին, հաստատապես որոշեց գնալ Երուսաղեմ։


Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։


Հեռու-հեռվից նրան երևաց Տերը. «Հավիտենական սիրով սիրեցի քեզ, դրա համար էլ քեզ գթությամբ պարուրեցի։


Հիսուսն այս խոսքերը խոսեց գանձատանը, երբ ուսուցանում էր տաճարում. սակայն ոչ ոք նրան չբռնեց, որովհետև նրա ժամը դեռ չէր հասել։


հրճվում էի տիեզերքով բովանդակ և ուրախ էի մարդկանց որդիների մեջ։


Հրեաների Զատիկը մոտ էր, և Հիսուսը Երուսաղեմ բարձրացավ։


Որովհետև ոմանք կարծում էին, թե քանի որ Հուդան էր գանձանակը պահում, Հիսուսը նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ տոնի ժամանակ պետք է մեզ» և կամ՝ որ մի բան տա աղքատներին։


Իսկ որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, այնպես եմ անում, ինչպես որ Հայրը պատվիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացեք գնանք այստեղից»։


Այնուհետև Հիսուսը, իմանալով, թե ահա ամեն ինչ կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ