Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Արդ, ես ևս՝ նրա որդին, Տիրոջ՝ իմ Աստծու անունով տուն եմ շինում, որ այն նվիրաբերեմ նրան, նրա առջև խունկ ծխեմ, շարունակ Առաջավորության հաց ու ողջակեզներ մատուցեմ ամեն առավոտ ու երեկո, ամեն շաբաթ օրերին, ամսամուտներին և մեր Աստծու տոներին. սա պետք է հավիտյան կատարվի Իսրայելում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Ահա ես իմ Տեր Աստծու անվան համար մի տուն եմ կառուցում, որ նվիրաբերեմ նրան, նրա առաջ անուշահոտ խունկ ծխելու, միշտ առաջավորության հաց դնելու համար և առավոտ ու երեկո, շաբաթ օրերին, ամսագլուխներին և մեր Տեր Աստծու տոներին ողջակեզներ մատուցելու նրան. սա Իսրայելի վրա դրված հավիտենական պարտավորություն է։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:4
16 Խաչաձեւ Հղումներ  

Ահարոնն ամեն առավոտ դրա վրա մանրացրած, բաղադրյալ խունկ թող դնի, և երբ կանթեղներն է պատրաստում, թող դրա վրա ծխի։


Սեղանի վրա իմ առաջ մշտապես կդնես Առաջավորության հացը»։


Սողոմոնը որոշեց տաճար կառուցել Տիրոջ անվան համար և թագավորական պալատ՝ իր համար։


Սողոմոն արքան Տիրոջը մատուցեց քսաներկու հազար արջառ, հարյուր քսան հազար ոչխար՝ իբրև խաղաղության զոհեր։ Արքան ու Իսրայելի բոլոր որդիները կատարեցին Տիրոջ տան նավակատիքը։


և Տերն ասաց իմ հայր Դավթին. “Քանի որ մտքումդ դրել ես իմ անունով տուն շինել, լավ ես արել, որ այն դրել ես մտքումդ,


Առավոտյան ու երեկոյան Տիրոջը ողջակեզներ են մատուցում, անուշաբույր խնկեր ծխում, սուրբ սեղանի վրա Առաջավորության հաց են դնում, հոգ են տանում ոսկե աշտանակին ու վառում դրա ճրագները, որ երեկոները լուսավորեն։ Մենք պահում ենք Տիրոջ՝ մեր հայրերի Աստծու սպասավորությունը, իսկ դուք լքել եք նրան։


Աստծու տանը ամեն տարի հարկ կտանք մեկ երրորդ դիդրախմի՝


Դավիթն ասաց. «Սողոմոն որդիս փոքր մանուկ է, իսկ տունը, որ պետք է կառուցվի Տիրոջ համար, պետք է լինի մեծ և հռչակավոր, ամբողջ աշխարհում փառավոր. շինանյութ պիտի պատրաստեմ դրա համար»։ Դավիթն իր մահվանից առաջ մեծ պատրաստություն տեսավ։


Նրա փայլատակումները երևացին տիեզերքին. Երկիրը տեսավ և սասանվեց։


փողի քսակն իր ձեռքն է առել և շատ օրեր անց թերևս տուն գա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ