Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դրանից հետո Գազերում կրկին պատերազմ եղավ այլազգիների դեմ։ Այն ժամանակ ուսթացի Սուբաքեն սպանեց հսկաների որդիներից Սեպփիային և ընկճեց նրանց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դրանից հետո Գազերում պատերազմ եղավ փղշտացիների դեմ։ Այն ժամանակ օսացի Սոբաքը հարվածեց Ռափայի որդիներից Սեփիային և նվաճեց նրանց։

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:4
9 Խաչաձեւ Հղումներ  

Տասնչորսերորդ տարում Քոդողագոմորն ու նրա զինակից թագավորները եկան և կոտորեցին Աստարովթ Կառնաիմի հսկաներին ու նրանց հետ եղած հզոր ցեղերին, ինչպես նաև օմացիներին՝ Շավե քաղաքում,


Դարձյալ պատերազմ եղավ այլազգիների և Իսրայելի միջև։ Դավիթն ու նրա մարդիկ պատերազմեցին այլազգիների դեմ։ Դավիթը հոգնեց։


Հեսբեացի Աբեսսան, որը Ռափայի որդիներից էր, և որի նիզակը երեք հարյուր սիկղ կշիռ ունեցող պղնձից էր, ու ինքն էլ մեջքին թուր ուներ, ուզում էր սպանել Դավթին։


ասովթացի Սոբաքը, աքովնացի Եղին,


Դավիթն արեց այնպես, ինչպես Աստված պատվիրել էր նրան, և նա կոտորեց այլազգիների բանակը Գաբաթովնից մինչև Գազերա։


Ութերորդը ութերորդ ամսվա համար Զարայիի ընտանիքից Եսաթիի որդի Ուսաքն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։


Եգղոնի թագավորը, Գազերի թագավորը,


դուրս են գալիս ծովի կողմը, Հեփաղթիի սահմանները, մինչև Ներքին Բեթորոնի սահմաններն ու մինչև Գազեր և վերջանում են ծովի կողմում։