Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՀԵՍՈՒ 16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Եփրեմին և Մանասեին հատկացված երկիրը

1 Հովսեփի որդիների սահմանները եղան Հորդանան գետից, Երիքովի դիմացից՝ Երիքովի դիմացի ջրի արևելյան կողմից դեպի անապատ։ Երիքովից սահմանները բարձրանում են անապատի լեռնակողմը՝ Բեթել-Լուզ,

2 Բեթել-Լուզից բարձրանում և անցնում են Արքիատարովթի սահմանների մոտով,

3 դուրս են գալիս ծովի կողմը, Հեփաղթիի սահմանները, մինչև Ներքին Բեթորոնի սահմաններն ու մինչև Գազեր և վերջանում են ծովի կողմում։

4 Սա ժառանգություն ստացան Հովսեփի որդիները՝ Եփրեմը և Մանասեն։


Եփրեմ

5 Եփրեմի որդիների սահմանները եղան ըստ իրենց տոհմերի, այսինքն՝ նրանց ժառանգության սահմանները եղան արևելքից Աստարովթը, Ադարը, մինչև Վերին Բեթորոնը և Գազերը.

6 սահմաններն անցնում են հյուսիսից դեպի ծովի կողմը՝ Մաքովթ, և պտտվում են արևելյան կողմից Թենաթսելով, անցնում են արևելքից Հանովի մոտով։

7 Հանովից իջնում են Աստարովթ և Նաարաթա, նրանց ավանները, անցնում են Երիքովի մոտով ու հասնում Հորդանան գետը։

8 Թափուայից սահմաններն անցնում են արևմուտք՝ Կանայի հեղեղատը և վերջանում են ծովակողմում։ Այս է Եփրեմի ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։

9 Եփրեմի որդիներին քաղաքներ տրվեցին նաև Մանասեի որդիների ժառանգության մեջ, առանձնացված, բոլոր քաղաքներն իրենց ավաններով։

10 Եփրեմյանները չվերացրեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին եփրեմյանների մեջ, մինչև որ եգիպտացիների փարավոն արքան ելավ գրավեց քաղաքը, այն հրով այրեց, ջարդեց Գազերում բնակվող քանանացիներին ու փերեզացիներին, այն օժիտ տվեց իր դստերը, և նրանք դարձան հարկատու ծառաներ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ