Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Դարձյալ պատերազմ եղավ այլազգիների և Իսրայելի միջև։ Դավիթն ու նրա մարդիկ պատերազմեցին այլազգիների դեմ։ Դավիթը հոգնեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Դարձյալ պատերազմ ծագեց փղշտացիների և Իսրայելի միջև, և Դավիթն իր ծառաների հետ գնաց, և պատերազմեցին փղշտացիների դեմ, և Դավիթը ուժասպառ եղավ։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:15
14 Խաչաձեւ Հղումներ  

Այդ օրը քո տան պահապանները պիտի երերան, պիտի կքեն զորավոր այրերը, պիտի պակասեն և դատարկվեն աղորիքները, պիտի խավարեն անցքերից նայողները,


Նրա առջև նախ եթովպացիները ծնկի կգան, Եվ նրա թշնամիները հող կուտեն։


Դրանից հետո Գազերում կրկին պատերազմ եղավ այլազգիների դեմ։ Այն ժամանակ ուսթացի Սուբաքեն սպանեց հսկաների որդիներից Սեպփիային և ընկճեց նրանց։


Դավիթն արեց այնպես, ինչպես Տերն էր հրամայել նրան։ Եվ նա կոտորեց այլազգիներին Գաբավոնից մինչև Գազերա։


Այլազգիները կրկին ոտքի ելան ու հավաքվեցին Տիտանների հովիտներում։


Երբ այլազգիները լսեցին, որ Դավիթը Իսրայելի թագավոր է օծվել, բոլորը ելան Դավթի վրա հարձակվելու։ Երբ Դավիթն այդ իմացավ, իջավ ամրոցը։


Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, Որ միայն հրաշքներ է գործում,


Հեսբեացի Աբեսսան, որը Ռափայի որդիներից էր, և որի նիզակը երեք հարյուր սիկղ կշիռ ունեցող պղնձից էր, ու ինքն էլ մեջքին թուր ուներ, ուզում էր սպանել Դավթին։


Դրանից հետո Դավիթը հարձակվեց այլազգիների վրա, փախուստի մատնեց նրանց՝ ետ վերցնելով նրանց գրաված տարածքները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ