Ուր որ գնում էիր, ամենուրեք քեզ հետ էի. ոչնչացրի քո բոլոր թշնամիներին քո առաջից ու երկրի վրա եղած մեծամեծերի անվան պես դարձրի քո անունը։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա Ասորիքում՝ Դամասկոսի մոտ, բերդապահ զորք դրեց, և ասորիները Դավթի հարկատու ծառաները դարձան։ Տերը փրկեց Դավթին ամենուրեք, ուր էլ գնում էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթը պահակազորք դրեց Դամասկոսի Ասորիքում, և ասորիները դարձան Դավթի հարկատու ծառաները։ Տերը հաղթություն էր տալիս Դավթին ամենուրեք, ուր որ նա գնում էր։ |
Ուր որ գնում էիր, ամենուրեք քեզ հետ էի. ոչնչացրի քո բոլոր թշնամիներին քո առաջից ու երկրի վրա եղած մեծամեծերի անվան պես դարձրի քո անունը։
Ասորիները Դամասկոսից եկան, որպեսզի օգնեն Սուբայի արքա Ադրաազարին, բայց Դավիթն ասորիներից քսաներկու հազար մարդ սպանեց։
Դավիթը վերցրեց այն ոսկե մանյակները, որ Ադրաազարի թիկնապահների վրա էին, և բերեց Երուսաղեմ։