Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Ուր որ գնում էիր, ամենուրեք քեզ հետ էի. ոչնչացրի քո բոլոր թշնամիներին քո առաջից ու երկրի վրա եղած մեծամեծերի անվան պես դարձրի քո անունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Ուր որ գնում էիր, ես քեզ հետ էի և կոտորեցի քո բոլոր թշնամիներին քո առաջից և երկրիս վրա եղած մեծերի անվան պես կմեծացնեմ քո անունը։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:8
24 Խաչաձեւ Հղումներ  

Ահա ես քեզ հետ եմ, որ պահպանեմ քեզ այն բոլոր ճանապարհներին, որոնցով գնալու ես, և վերադարձնելու եմ քեզ այս երկիրը, որովհետև քեզ չեմ լքելու, մինչև որ չկատարեմ այն ամենը, ինչ խոստացա քեզ»։


Այն օրը, երբ Տերը Դավթին փրկել էր իր բոլոր թշնամիներից ու Սավուղի ձեռքից, Դավիթը Տիրոջն ուղղեց օրհնության հետևյալ խոսքերը.


Ես քեզ հետ էի ամենուրեք, ուր գնում էիր, քո առջևից քո բոլոր թշնամիներին ոչնչացրի և քեզ անվանի դարձրի երկրի վրա եղած մեծամեծների անվանը հավասար։


Դավիթը Ասորիքում՝ Դամասկոսի մոտ, բերդապահ զորքեր դրեց, և ասորիները Դավթի հարկատու ծառաները դարձան։ Տերը հովանավորում էր Դավթին ամենուրեք, ուր էլ որ նա գնում էր։


Դավիթ արքան Մասբակից և Ադրաազարի հռչակավոր քաղաքներից վերցրեց պղինձ, որով Սողոմոն արքան պղնձե ավազան, սյուներ, լվացարաններ և ամեն տեսակ իրեր պատրաստեց։


Դավթի անունն ամբողջ երկրում հռչակվեց, և Տերը նրա երկյուղը տարածեց բոլոր ազգերի վրա։


Կարծես այս բաները քիչ երևացին քո աչքին, Աստվա՛ծ, հիմա էլ խոսեցիր քո ծառայի տան մասին երկար ժամանակի համար, վերաբերվեցիր ինձ հետ, ինչպես երևելի մի մարդու։ Դու բարձրացրիր ինձ, Տե՛ր, Աստվա՛ծ։


Նաթանն ասաց Դավթին. «Ինչ որ կա սրտումդ, արա՛, քանզի Աստված քեզ հետ է»։


Արդ, հետևյա՛լն ասա իմ ծառա Դավթին. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ես քեզ վերցրի արոտավայրից, ուր ոչխարների հովիվ էիր, որ Իսրայելի իմ ժողովրդին առաջնորդ լինես։


Արդ, Իսրայելի իմ ժողովրդի համար տեղ պիտի որոշեմ, դու նրան պիտի հաստատես այնտեղ, և նա առանձին պիտի բնակվի, ոչ մի հոգս այլևս չպիտի ունենա, և ոչ մի անիրավություն նրան այլևս չպիտի ընկճի, ինչպես նախկինում էր՝


և թագավորների դեմ ելել, Երուսաղեմում էլ հզոր և բռնավոր թագավորներ են նստել, որոնք բռնանալով իշխել են Եփրատ գետի այն՝ արևմտյան կողմում։ Արդ, դրանց վրա հարկեր ու տուրքե՛ր դրեք, որպեսզի այլևս չցանկանան բռնանալ։


Դպրապետին։ Սաղմոս Դավթի


Սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն, Սաղմո՛ս երգեցեք մեր թագավորին, սաղմո՛ս երգեցեք։


Նաև նրանք, որ ձի էին հեծել, Քո սաստից ննջեցին, ո՛վ Հակոբի Աստված։


հզորներին տապալեց իրենց աթոռներից և բարձրացրեց խոնարհներին։


Դավիթն ամեն գործում խելամիտ էր, և Տերը նրա հետ էր։


Սակայն երբ Սավուղը տեսավ ու հասկացավ, որ Տերը Դավթի հետ է, և ամբողջ Իսրայելը սիրում է նրան,


Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը։ Միայն Տերը կարող է պատժել նրան. կա՛մ նրա օրհասը կգա, ու ինքը կմեռնի, կա՛մ թե պատերազմի մեջ կմտնի ու կսպանվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ