Անցյալում, երբ Սավուղը մեր թագավորն էր, դու էիր Իսրայելին առաջնորդողը և ի մի հավաքողը։ Տերը քեզ ասաց. “Դու պիտի հովվես Իսրայելին՝ իմ ժողովրդին, դու ես լինելու Իսրայելի առաջնորդը”»։
Եվ այնտեղ՝ Առիս գետի ափին, պահեցողություն հռչակեցի, և աղոթք մատուցեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ՝ նրանից ապահով ճանապարհ խնդրելով մեզ, մեր որդիների և բոլոր նրանց համար, որ մեզ հետ էին,
Առաջին ամսի տասներկուսին մեկնեցինք Էոս գետից և եկանք հասանք Երուսաղեմ. Տիրոջ՝ մեր Աստծու ձեռքը մեզ հետ էր, և մեզ փրկեց մեր թշնամիներից և ճանապարհի դարանակալներից։