Ա Հովհաննես 2:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչ որ դուք լսեցիք ի սկզբանե, թող բնակվի ձեր մեջ. որովհետև, եթե ձեր մեջ բնակվի այն, ինչ որ ի սկզբանե լսեցիք, դուք ևս կբնակվեք Որդու և Հոր մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչ դուք սկզբից լսեցիք, թող բնակվի ձեր մեջ. եթե ձեր մեջ բնակվի այն, ինչ սկզբից լսեցիք, դուք էլ կբնակվեք Որդու և Հոր մեջ։ |
Եվ ամենքը զարմանում էին Աստծու մեծության վրա։ Եվ մինչ բոլորը զարմանում էին այն ամենի վրա, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. «Ձեր ականջների մեջ դուք պահե՛ք այս խոսքերը. որ Մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը»։
Հիսուսը պատասխանեց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի, և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք։
Դուք էլ գիտեք, ո՜վ փիլիպպեցիներ, որ Ավետարանի քարոզության սկզբում, երբ ես ելա Մակեդոնիայից, ոչ մի եկեղեցի մասնակից չեղավ ինձ տալու և առնելու հարցում, ձեզնից բացի,
Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։
Ահա թե ինչու մենք պետք է ավելի ուշադիր լինենք ասված խոսքերին, որպեսզի երբեք դրանցից չտարվենք դեպի կորուստ։
Ահա մասնակից եղանք Քրիստոսին, միայն թե հաստատ պահենք այն վստահությունը, որ ունեցել ենք սկզբից,
Ինչ որ տեսանք և լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ հաղորդակից լինեք նրան մեզ հետ, ինչպես որ մենք հաղորդություն ունենք Հոր հետ և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ։
Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից։
Սիրելինե՛ր, ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում ձեզ, այլ հին պատվիրանը, որն ի սկզբանե ունեիք։ Եվ հին պատվիրանն այն խոսքն է, որը լսեցիք։
Ով պահում է նրա պատվիրանները, բնակվում է Աստծու մեջ, և Աստված՝ նրա մեջ։ Իսկ մեր մեջ Աստծու բնակվելն իմանում ենք Սուրբ Հոգուց, որ տվեց մեզ։
Սրանով գիտենք, որ մենք նրա մեջ ենք բնակված, և նա էլ՝ մեր մեջ. քանի որ նա իր Հոգուց տվեց մեզ։
Ով խոստովանում է, որ Հիսուսն Աստծու Որդին է, Աստված բնակվում է նրա մեջ, և նա՝ Աստծու մեջ։
Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք Աստծու սերը, որ ունի մեր հանդեպ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծու մեջ, Աստված էլ՝ նրա մեջ։
Ամեն ոք, ով առաջ է անցնում և չի մնում Քրիստոսի վարդապետության մեջ, չի ճանաչում Աստծուն։ Իսկ ով մնում է վարդապետության մեջ, նա ընդունում է և՛ Որդուն, և՛ Հորը։
Շատ ուրախացա, երբ եղբայրները եկան և վկայեցին քո ճշմարտության մասին, թե ինչպե՛ս ես դու ընթանում ճշմարտությամբ։
Արդ, հիշի՛ր, թե ինչպե՛ս լսեցիր խոսքը. պահի՛ր այն ու ապաշխարի՛ր. իսկ եթե չարթնանաս, կգամ ինչպես գող, և չես էլ իմանա, թե ո՛ր ժամին կգամ։