Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ Հովհաննես 1:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 ճշմարտության շնորհիվ, որ հաստատված է մեր մեջ և հավիտենապես կմնա մեզ հետ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 այն ճշմարտությունը, որ մեզանում մնում է և հավիտյան մեզ հետ կլինի,

Տես գլուխը Պատճենել




Բ Հովհաննես 1:2
11 Խաչաձեւ Հղումներ  

և ես պիտի աղաչեմ Հորը, և նա այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի.


Եթե իմ մեջ մնաք, և իմ խոսքերն էլ՝ ձեր մեջ, ինչ որ կամենաք, խնդրե՛ք Աստծուց, և ձեզ կտրվի։


Այս ամենն անում եմ Ավետարանի համար, որպեսզի մասնակից լինեմ նրա տարածմանը։


Որովհետև մենք մեզ չէ, որ քարոզում ենք, այլ Հիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, իսկ մեզ՝ որպես ձեր ծառաների՝ ի սեր Քրիստոսի։


Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։


Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ նախապես կար քո տատի՝ Լավոդիայի, և քո մոր՝ Եվնիկեի մեջ. համոզված եմ, որ կա նաև քո մեջ։


Ահա թե ինչու պատրաստ եմ միշտ հիշեցնելու ձեզ այս բաները, առավել ևս գիտակներին և այդ ճշմարտությանը վերահասու եղածներին ու նրանում հաստատվածներին,


Եթե ասենք, թե մենք ոչ մի մեղք չունենք, մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ։


Պատանինե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք Հորը։ Հայրե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք նրան, որ ի սկզբանե էր։ Երիտասարդնե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ուժեղ եք, և Աստծու խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթեցիք չարին։


Թե՛ այս աշխարհն է անցնում, թե՛ ցանկությունը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ