Ա Հովհաննես 2:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պատանինե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք Հորը։ Հայրե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք նրան, որ ի սկզբանե էր։ Երիտասարդնե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ուժեղ եք, և Աստծու խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթեցիք չարին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գրում եմ ձեզ, զավակնե՛ր, որովհետև ճանաչեցիք Հորը։ Գրեցի ձեզ, հայրե՛ր, որովհետև ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե է։ Գրեցի ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև դուք զորավոր եք, և Աստծու խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթեցիք չարին։ |
Եվ ոչ էլ նրա խոսքն ունեք ձեր մեջ բնակված, որովհետև ում նա ուղարկեց, դուք նրան չեք հավատում։
Հիսուսն իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։
Գիտեմ, որ Աբրահամի սերնդից եք, բայց ուզում եք ինձ սպանել, որովհետև իմ խոսքը տեղ չունի ձեր մեջ։
Ամբողջապես զորացած նրա փառքի զորությամբ՝ կկարողանաք լիարժեք համբերությամբ ու ուրախությամբ ամեն նեղություն տանել։
Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։
Բայց այս է այն ուխտը, որը պիտի կնքեմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո,- ասում է Տերը։ Իմ օրենքները պիտի դնեմ նրանց մտքի մեջ և նրանց սրտում պիտի գրեմ դրանք։ Ես նրանց համար Աստված պիտի լինեմ, և նրանք ինձ ժողովուրդ պիտի լինեն։
Նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, և որին մեր ձեռքերը շոշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը։
Հայրե՛ր, գրում եմ ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք նրան, որ ի սկզբանե էր։ Երիտասարդնե՛ր, գրում եմ ձեզ, որովհետև դուք հաղթեցիք չարին։
Շատ ուրախացա, երբ եղբայրները եկան և վկայեցին քո ճշմարտության մասին, թե ինչպե՛ս ես դու ընթանում ճշմարտությամբ։
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, ես նրան թույլ կտամ ուտել կյանքի ծառից, որ գտնվում է Աստծու դրախտում”»։