Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Հովհաննես 1:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, և որին մեր ձեռքերը շոշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Այն, որ սկզբից էր, որին լսեցինք և մեր աչքերով տեսանք, որին նայեցինք, և որին մեր ձեռքերը շոշափեցին, այսինքն՝ կյանքի Բանի մասին,

Տես գլուխը Պատճենել




Ա Հովհաննես 1:1
23 Խաչաձեւ Հղումներ  

Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. մի՛ տարակուսիր, այլ հավատա՛»։


Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք և լսել»։


Մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն ուղարկեց իր Որդուն՝ որպես Փրկիչ աշխարհի։


որովհետև, ինչպես Հայրը կյանքի աղբյուր է, նույնպես և Որդուն դարձրեց կյանքի աղբյուր։


տեսե՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետև նույն ես եմ. շոշափե՛ք ինձ և տեսե՛ք, որովհետև ոգին մարմին և ոսկորներ չունի. ինչպես տեսնում եք, ես ունեմ»։


Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես կամ, նախքան Աբրահամի լինելը»։


«Ես եմ Այբը ու ես եմ Քեն»,- ասում է Տերը՝ Աստված, նա, որ Է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը։


Այս բանը տեսնողը վկայեց, և ճշմարիտ է նրա վկայությունը, քանզի գիտի, որ ճշմարիտ է ասում, որպեսզի դուք էլ հավատաք։


Բայց որոնց իր չարչարանքներից հետո քառասուն օրերի ընթացքում բազում ձևերով ու ապացույցներով իրեն ողջ ցույց տվեց և խոսեց Աստծու արքայության մասին։


Եվ իր վրա գցել էր արյունով ներկված մի զգեստ. նրա անունն էր Բանն Աստծու։


Զմյուռնիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Անսկիզբն ու Անվախճանը, որ մեռավ և կենդանացավ.


ինչպես մեզ ավանդեցին նրանք, որ սկզբից Խոսքի ականատեսներն ու սպասավորները եղան,


Դրա համար նրանց կտա մինչև ծննդկանի ժամանակը. կծնի, և նրա եղբայրների մնացորդները կդառնան Իսրայելի որդիների մոտ։


ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում և տո՛ւր, որ տանեն յոթ եկեղեցիներին՝ Եփեսոսում, Զմյուռնիայում, Պերգամոնում, Թիատիրայում, Սարդիսում, Փիլադելփիայում և Լաոդիկիայում։


ո՞վ արեց ու կատարեց այս ամենը, ո՞վ կանչեց նրան, որ կանչում էր առաջին սերունդերից ի վեր։ Ես եմ Տերն առաջին, նույնն եմ լինելու և հավիտյան։


Եվ Հոգին է, որ վկայում է, որովհետև հենց Հոգին է ճշմարտությունը։


մենք ինչպե՞ս պիտի ազատվենք, եթե անտարբեր գտնվենք այնպիսի փրկության հանդեպ, որ նախ հռչակվեց Տիրոջ կողմից և ապա հաստատվեց մեզ համար նրանց միջոցով, ովքեր լսել էին այն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ