Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ վերադառնալով Արիմաթեմ, որտեղ իր տունն էր, նա այնտեղից էր ղեկավարում Իսրայելին։ Եվ այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ վերադառնում էր Ռամա, որովհետև իր տունն այնտեղ էր, և այնտեղ դատում էր Իսրայելին. այնտեղ էլ զոհասեղան շինեց Տիրոջ համար։ |
Նա այնտեղ զոհասեղան շինեց և այդ վայրը կոչեց Բեթել, որովհետև այնտեղ էր Աստված երևացել նրան, երբ նա փախչում էր իր եղբայր Եսավից։
Պիտի անցնի ձորերով, հարձակվի գաբավոնացիների վրա, ահաբեկի Ռաման՝ Սավուղի քաղաքը. Գալիմի դուստրը պիտի փախչի։
Նա բնակվում էր Դեբովրայի արմավենու տակ՝ Ռամայի և Բեթելի միջև, Եփրեմի լեռան վրա։ Իսրայելի որդիները նրա մոտ էին գնում դատերի համար։
Գեդեոնն այնտեղ Տիրոջը զոհասեղան շինեց, այն կոչեց «Տիրոջ խաղաղություն»։ Դա այնտեղ է մինչև այսօր՝ Աբիեզերի տոհմի Եփրայում։
Արիմաթեմ-Սիփայից՝ Եփրեմի լեռից, Եղկանա անունով Եփրեմի Նասիբում մի մարդ էր ապրում։ Նա Թովկիի որդի Հեղիի որդի Հերեմիելի որդին էր։
Առավոտ կանուխ նրանք երկրպագեցին Տիրոջը և գնացին իրենց ճանապարհով։ Եղկանան մտավ Արիմաթեմում գտնվող իր տունն ու մերձեցավ իր կնոջը՝ Աննային։ Տերը հիշեց նրան,
Ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա և այնտեղ՝ Գաղգաղայում, Տիրոջ առջև, Սամուելը Սավուղին թագավոր օծեց։ Խաղաղության զոհեր մատուցեցին Տիրոջ առաջ, և Սամուելն ու ամբողջ ժողովուրդը շատ ուրախացան։
Սավուղն այդտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց։ Սա առաջին զոհասեղանն էր, որ նա շինեց Տիրոջ համար։
Եվ նրանք մանկանը թողնելով այնտեղ՝ Տիրոջ առջև, գնացին Արիմաթեմ, իրենց տունը։ Մանուկ Սամուելը Հեղի քահանայի մոտ Տիրոջն էր ծառայում։
Սամուելը մահացել էր, նրան ողբացել էր ամբողջ Իսրայելը ու նրան թաղել իր քաղաք Արիմաթեմում։ Սավուղը երկրից վերացրել էր ոգեհարցներին ու գուշակներին։
Աղջիկները պատասխան տալով՝ ասացին. «Այստեղ է, ահա ձեզանից քիչ առաջ անցավ, շտապե՛ք, նա միայն այսօրվա համար է եկել քաղաք, որովհետև ժողովուրդն այսօր Բամայում [𝕸 Բարձրադիր վայր] է զոհ անում։