Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Եվ նրանք մանկանը թողնելով այնտեղ՝ Տիրոջ առջև, գնացին Արիմաթեմ, իրենց տունը։ Մանուկ Սամուելը Հեղի քահանայի մոտ Տիրոջն էր ծառայում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ Եղկանան գնաց Ռամա՝ իր տունը, իսկ մանուկը Հեղի քահանայի առաջ ծառայում էր Տիրոջը։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:11
7 Խաչաձեւ Հղումներ  

Պատանի Սամուելը Հեղի քահանայի հսկողությամբ ծառայում էր Տիրոջը։ Այդ օրերին Տերը հազվադեպ էր խոսում կամ երևում մարդկանց։


Մանուկ Սամուելը, եփուդ հագած, Տիրոջ առջև ծառայություն էր անում։


Արդ, իբրև հատուցում, նրան նվիրում եմ Տիրոջը. ինչքան որ ապրի, թող ծառայի Տիրոջը»։ Եվ նրանք այնտեղ երկրպագեցին Տիրոջը։


Սամուելը ննջեց մինչև առավոտ. վաղ առավոտյան զարթնեց ու բացեց Տիրոջ տան դռները։ Սամուելը վախեցավ տեսիլքը պատմել Հեղիին։


Առավոտ կանուխ նրանք երկրպագեցին Տիրոջը և գնացին իրենց ճանապարհով։ Եղկանան մտավ Արիմաթեմում գտնվող իր տունն ու մերձեցավ իր կնոջը՝ Աննային։ Տերը հիշեց նրան,


Արիմաթեմ-Սիփայից՝ Եփրեմի լեռից, Եղկանա անունով Եփրեմի Նասիբում մի մարդ էր ապրում։ Նա Թովկիի որդի Հեղիի որդի Հերեմիելի որդին էր։


Եվ վերադառնալով Արիմաթեմ, որտեղ իր տունն էր, նա այնտեղից էր ղեկավարում Իսրայելին։ Եվ այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ