Իսրայելի բոլոր ծերերը եկան Քեբրոն՝ արքայի մոտ, և Դավիթ արքան նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում՝ Տիրոջ առջև։ Նրանք Դավթին թագավոր օծեցին ամբողջ Իսրայելի վրա։
Արդ, կգնաս և կհավաքես Իսրայելի որդիների ավագանուն ու կասես նրանց. “Տերը՝ ձեր հայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, երևաց ինձ ու ասաց. “Այցելեցի ձեզ և տեսա այն ամենը, ինչ որ պատահում է ձեզ հետ Եգիպտոսում։
Հաբիսի բնակիչները Նաասին ասացին. «Մեզ յոթ օր ժամանա՛կ տուր, որ պատգամավորներ ուղարկենք Իսրայելի բոլոր սահմանները, և եթե մեզ փրկող չլինի, քեզ անձնատուր կլինենք»։
Առավոտ կանուխ նրանք երկրպագեցին Տիրոջը և գնացին իրենց ճանապարհով։ Եղկանան մտավ Արիմաթեմում գտնվող իր տունն ու մերձեցավ իր կնոջը՝ Աննային։ Տերը հիշեց նրան,