Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Սամուելը մահացել էր, նրան ողբացել էր ամբողջ Իսրայելը ու նրան թաղել իր քաղաք Արիմաթեմում։ Սավուղը երկրից վերացրել էր ոգեհարցներին ու գուշակներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Սամուելն արդեն մեռած էր, և ամբողջ Իսրայելը սուգ էր արել նրա համար, և նրան թաղել էին իր քաղաքում՝ Ռամայում, իսկ Սավուղն էլ երկրից վերացրել էր վհուկներին և գուշակներին։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28:3
12 Խաչաձեւ Հղումներ  

Սամուելը մեռավ, և ամբողջ Իսրայելը հավաքվեց ու ողբաց նրան։ Նրան թաղեցին Արիմաթեմի իր տանը։ Դավիթը վեր կացավ ու գնաց Մաոնի անապատը։


Եթե որևէ տղամարդ կամ կին վհուկ կամ ոգեհարց լինի, թող մահապատժի ենթարկվի, թող նրանց քարկոծեն, որովհետև հանցավոր են”»։


Վհուկներին մի՛ հետևեք և ոգեհարցների հետ մի՛ առնչվեք, որպեսզի նրանցով չպղծվեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Ով կենակցի անասունի հետ, նրան մահապատժի՛ ենթարկեք։


Կինն ասաց. «Դու ինքդ գիտես, թե ի՛նչ էր արել Սավուղը. թե ոգեհարցներին ու գուշակներին ինչպե՛ս վերացրեց երկրից։ Արդ, ինչո՞ւ ես ինձ սպանելու համար իմ անձի դեմ որոգայթ լարում»։


Անհնազանդությունը կախարդության նման մեղք է, և ինքնավստահությունը՝ կռապաշտության նման։ Քանի որ արհամարհեցիր Տիրոջ խոսքը, Տերն էլ քեզ կմերժի իբրև Իսրայելի թագավորի»։


Եվ վերադառնալով Արիմաթեմ, որտեղ իր տունն էր, նա այնտեղից էր ղեկավարում Իսրայելին։ Եվ այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց։


Ես դեմ կելնեմ այն անձին, որ ծառայի վհուկներին ու ոգեհարցներին, ու կվերացնեմ նրան իր ժողովրդի միջից։


Մի՛ թողեք, որ կախարդներն ապրեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ