և նրան թագավոր դարձրեց Գաղաադի, Թասիրի, Հեզրայելի, Եփրեմի ու Բենիամինի երկրների և ողջ Իսրայելի վրա։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 29:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այլազգիներն իրենց բոլոր բանակները հավաքեցին Ափեկում, իսկ Իսրայելը բանակեց Հեզրայելի Այենդովրում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փղշտացիներն իրենց բոլոր բանակները հավաքեցին Ափեկում, իսկ իսրայելացիները բանակ դրեցին Հեզրայելում՝ աղբյուրի մոտ։ |
և նրան թագավոր դարձրեց Գաղաադի, Թասիրի, Հեզրայելի, Եփրեմի ու Բենիամինի երկրների և ողջ Իսրայելի վրա։
Երբ այլազգիները լսեցին, որ Դավիթը Իսրայելի թագավոր է օծվել, բոլորը ելան Դավթի վրա հարձակվելու։ Երբ Դավիթն այդ իմացավ, իջավ ամրոցը։
իսկ մնացածները փախան իրենց քաղաքը՝ Ափեկա, և պարիսպը փուլ եկավ մնացած քսանյոթ հազար ասորիների վրա։ Ադերի որդին փախավ ու իր պալատում մի սենյակից մյուս սենյակն էր վազում։
Այս դեպքերից հետո այսպիսի մի բան պատահեց. հեզրայելացի Նաբոթը մի այգի ուներ Սամարիայի Աքաաբ արքայի կալի մոտ։
Հեուն եկավ Հեզրայել։ Հեզաբելը, երբ այդ լսեց, իր աչքերին ծարիր քսեց, իր գլուխը զարդարեց ու նայեց պատուհանից դուրս։
և վերադարձան և այդ մասին հայտնեցին Հեուին։ Նա ասաց. «Իրականացավ Տիրոջ այն խոսքը, որ ասվել էր Եղիա Թեզբացու բերանով՝ “Հեզրայելի կալվածքում շներն ուտելու են Հեզաբելի մարմինը,
Հովսեփի որդիներն ասացին. «Եփրեմի լեռը մեզ բավական չէ. այնտեղ՝ մեր երկրում՝ Բեթսանում, նրա ավաններում և Հեզրայելի ձորում մեզ հետ բնակվող բոլոր քանանացիներն ընտիր երիվարներ ու զենքեր ունեն»։
Բոլոր մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները հավաքվեցին միասին և եկան, բանակեցին Հեզրայելի հովիտներում։
Հերոբոաղը, այսինքն՝ Գեդեոնը, և նրա հետ եղած ամբողջ զորքը կանուխ վեր կացան և բանակեցին Արեդի աղբյուրի մոտ, իսկ Մադիամի և Ամաղեկի բանակը նրանց հյուսիսային կողմում՝ Գաբաաթամում էր, հովտի մեջ։
Այլազգիները հավաքվեցին ու եկան, բանակատեղի դրեցին Սոմանում։ Սավուղն էլ հավաքեց Իսրայելի բոլոր այրերին ու բանակատեղի դրեց Գեղբուեում։
Այդ օրերին այլազգիները հարձակվեցին Իսրայելի վրա։ Իսրայելը նրանց դեմ պատերազմի ելավ և Աբենեզերում բանակատեղի դրեց, իսկ այլազգիները բանակատեղի դրեցին Ափեկում։