Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Բոլոր մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները հավաքվեցին միասին և եկան, բանակեցին Հեզրայելի հովիտներում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Եվ բոլոր մադիանացիները, ամաղեկացիներն ու արևելքի բնակիչները հավաքվեցին մեկտեղ և Հորդանանից անցնելով՝ բանակ դրեցին Հեզրայելի հովտում։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:33
21 Խաչաձեւ Հղումներ  

Հովսեփի որդիներն ասացին. «Եփրեմի լեռը մեզ բավական չէ. այնտեղ՝ մեր երկրում՝ Բեթսանում, նրա ավաններում և Հեզրայելի ձորում մեզ հետ բնակվող բոլոր քանանացիներն ընտիր երիվարներ ու զենքեր ունեն»։


Երբ իսրայելացիները վարուցանք էին անում, մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները հարձակվում էին նրանց վրա,


Սաղմոս Դավթի, երբ նա փախել էր իր որդու՝ Աբիսողոմի երեսից


Նա ուներ յոթ հազար ոչխար ու այծ, երեք հազար ուղտ, հինգ հարյուր լուծ եզ և դաշտում արածող հինգ հարյուր մատակ էշ. ուներ նաև բազմաթիվ ծառաներ։ Նա երկրի վրա մեծամեծ գործեր էր անում, ազնվագույնն էր արևելաբնակներից։


Նրանք պատերազմի ելան հագարացիների, տուրեցիների, նափեսացիների, նաբեդոնացիների և նաբիմացիների դեմ։


Այս դեպքերից հետո այսպիսի մի բան պատահեց. հեզրայելացի Նաբոթը մի այգի ուներ Սամարիայի Աքաաբ արքայի կալի մոտ։


Երբ սա այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, և սաստիկ անձրև սկսեց տեղալ։ Աքաաբը լալով գնաց Հեզրայել։


Գեդեոնը պատգամավորներ ուղարկեց Եփրեմի սահմանները և ասաց. «Իջե՛ք մադիանացիներին ընդառաջ և գրավե՛ք ջրերի կիրճերը մինչև Բեթփարա ու Հորդանան գետը»։ Եփրեմի բոլոր մարդիկ իրար ձայն տվեցին և գրավեցին ջրերի եզերքը մինչև Բեթփարա ու Հորդանան գետը։


Նրանց սահմանները եղան Հեզրայելը, Աքասեղովթը, Սունամը,


վերևից իջնող ջրերը կանգնեցին՝ միաձույլ, անջրպետված, իրարից խիստ հեռացած՝ սկսած Ադամիտես քաղաքից, որը Կարիաթ-Յարիմի մասն է, իսկ ցած իջնող ջրերն իջան Արաբայի ծովը՝ Աղի ծովը, մինչև որ իսպառ կտրվեցին, և ժողովուրդը կանգնած էր Երիքովի դիմաց։


Հակոբը ելավ գնաց դեպի արևելք՝ Լաբանի՝ ասորի Բաթուելի որդու, Հակոբի ու Եսավի մոր՝ Ռեբեկայի եղբոր մոտ։


այդ պատճառով ես ձեզ ահա մատնում եմ Կեդեմի որդիների ձեռքը՝ որպես ժառանգություն։ Իրենց մեղքերով բնակվելու են քո մեջ, իրենց վրանները կանգնեցնելու են քո մեջ, ուտելու են քո պտուղը, խմելու քո կաթը։


Այն օրը կփշրեմ Իսրայելի աղեղը Հեզրայելի հովտում»։


Հերոբոաղը, այսինքն՝ Գեդեոնը, և նրա հետ եղած ամբողջ զորքը կանուխ վեր կացան և բանակեցին Արեդի աղբյուրի մոտ, իսկ Մադիամի և Ամաղեկի բանակը նրանց հյուսիսային կողմում՝ Գաբաաթամում էր, հովտի մեջ։


Եվ նրանք ժողովրդի պաշարն ու նրանց եղջերափողերն իրենց ձեռքն առան, և Գեդեոնն Իսրայելի բոլոր մարդկանց իրենց բնակության տեղն արձակեց և միայն այն երեք հարյուր մարդկանց պահեց։ Մադիամի բանակը նրանից ներքև՝ հովտում էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ