Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 17:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Հովսեփի որդիներն ասացին. «Եփրեմի լեռը մեզ բավական չէ. այնտեղ՝ մեր երկրում՝ Բեթսանում, նրա ավաններում և Հեզրայելի ձորում մեզ հետ բնակվող բոլոր քանանացիներն ընտիր երիվարներ ու զենքեր ունեն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Հովսեփի որդիներն ասացին. «Լեռը մեզ չի մնա, և բոլոր քանանացիները, որոնք բնակվում են հովտում՝ Բեթսանում ու նրա գյուղաքաղաքներում, ինչպես նաև Հեզրայելի հովտում, երկաթե կառքեր ունեն»։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 17:16
20 Խաչաձեւ Հղումներ  

Այելովթի որդի Բաանան՝ Թանաքում, Մաքդովում և Սանի ամբողջ տանը, որը Ելսարթանի մոտ է՝ Հեզրայելից ներքև, և տարածվում է Բեթսանից մինչև Աբելմաուլա և Մամբրալա։


Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, որովհետև Հաբինը ինը հարյուր երկաթե կառքեր ուներ և քսան տարի սաստիկ նեղում էր Իսրայելին։


Տերը Հուդայի հետ էր, և նա ժառանգեց լեռնային շրրջաններ։ Հովիտների բնակիչների տարածքները, սակայն, չկարողացավ ժառանգել, որովհետև Ռեքաբը արգելք եղավ նրանց, և նրանք երկաթե կառքեր ունեին։


Բոլոր մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները հավաքվեցին միասին և եկան, բանակեցին Հեզրայելի հովիտներում։


անտառը ձերը լինի։ Անտառ է, կմաքրեք այն, մինչև ծայրը այն ձերը կլինի, երբ բնաջնջեք քանանացիներին. թեպետ նրանք ընտիր երիվարներ ունեն և ձեզանից ուժեղ են, բայց դուք կհաղթեք նրանց»։


Հեզաբելի դիակն այդ կալվածքի հողի երեսին լինելու է իբրև աղբ, այնպես որ ոչ ոք չկարողանա ասել՝ “Սա է Հեզաբելը”»։


Հեզաբելին Հեզրայելի դաշտերի մեջ շները պիտի ուտեն, և մարդ չպիտի գտնվի, որ թաղի նրան”»։ Ապա նա դուռը բացեց ու փախավ։


Տերը Հեզաբելի մասին ասաց. “Շները պիտի ուտեն նրան Հեզրայելի պարսպի մոտ”։


Այս դեպքերից հետո այսպիսի մի բան պատահեց. հեզրայելացի Նաբոթը մի այգի ուներ Սամարիայի Աքաաբ արքայի կալի մոտ։


Տիրոջ ձեռքը Եղիայի վրա էր, որն իր մեջքը պինդ կապելով՝ վազեց և Աքաաբից առաջ հասավ Հեզրայելի մուտքի մոտ։


Սիսարան Կիսոնի հեղեղատ հավաքեց իր բոլոր կառքերը՝ ինը հարյուր երկաթե կառքեր և իր հետ եղող բոլոր զորքերը ազգերի Արիսոթից։


Նրանց սահմանները եղան Հեզրայելը, Աքասեղովթը, Սունամը,


Իսաքարի և Ասերի ժառանգությունների մեջ Մանասեն ստացավ Բեթսանն ու նրա ավանները, Ամբղանն ու նրա ավանները, Ենդովրի բնակիչներն ու նրա ավանները, Մակեդդովի բնակիչներն ու նրա ավանները, Տանաքի բնակիչներն ու նրա ավանները, Նափեթի երրորդ մասն ու նրա ավանները։


Հեսուն նրանց ասաց. «Եթե դուք բազմամարդ եք, գնացե՛ք անտառ, ձեզ համար տե՛ղ մաքրեք փերեզացիների ու ռափայինների երկրում, եթե ձեզ համար նեղ է Եփրեմի լեռը»։


Հեսուն խոսեց Հովսեփի որդիների՝ Եփրեմի և Մանասեի հետ ու ասաց. «Դուք բազմամարդ ժողովուրդ եք և մեծ զորություն ունեք, թող ձեզ մեկ կալվածք չլինի,


Երբ սա այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, և սաստիկ անձրև սկսեց տեղալ։ Աքաաբը լալով գնաց Հեզրայել։


Դրա համար էլ,- ասում է Տերը,- օրեր են գալու, երբ Ռաբբաթում ամովնացիներին գույժ պիտի տամ քաղաքների մասին, որոնք անապատի պիտի վերածվեն ու անհետանան, նրանց բագինները հրով պիտի այրվեն, և Իսրայելը պիտի ստանա իր իշխանությունը,- ասում է Տերը։


Հեզրայելը, Հեկտան, Զանովաեկիմը,


Այլազգիներն իրենց բոլոր բանակները հավաքեցին Ափեկում, իսկ Իսրայելը բանակեց Հեզրայելի Այենդովրում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ