Նայում էի աջ ու տեսնում, որ չկար մեկը, որ ինձ ճանաչեր, Փախուստս էլ անօգուտ եղավ, Եվ չկար մեկը, որ փնտրեր հոգիս։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Օրհնյալ լինի քո խոհեմությունը, և օրհնյալ լինես դու, որ արգելք հանդիսացար ինձ այսօր, և ես չգնացի արյուն թափելու ու իմ ձեռքն ուրիշի վրա բարձրացնելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ օրհնյալ է քո խոհեմությունը, և օրհնյալ ես դու, որ այսօր արգելեցիր ինձ արյուն թափել և իմ ձեռքով վրեժը լուծել։ |
Նայում էի աջ ու տեսնում, որ չկար մեկը, որ ինձ ճանաչեր, Փախուստս էլ անօգուտ եղավ, Եվ չկար մեկը, որ փնտրեր հոգիս։
Իսկ եթե գիշերային գողը արևածագից հետո սպանվի, սպանողը մահապարտ է և մահվամբ պիտի հատուցի։ Եթե գողը հատուցելու ոչինչ չունենա, ապա թող վաճառվի իր գողության փոխարեն։
Սպառնալիքները փշրում են իմաստունների սրտերը, իսկ անմիտը, թեպետ բազում հարվածներ ստանա, չի զգում։
Ով հանդիմանում է մարդուն նրա ճանապարհի համար, ավելի շնորհ պիտի գտնի, քան լեզվով շողոքորթողը։
Իմաստունին ասա՛ պատճառը, և նա ավելի իմաստուն կդառնա, տեղեկացրո՛ւ արդարին, և նա կավելացնի ընկալումը։
Դու այսօր ինձ պատմեցիր, որ բարիք ես արել, թե ինչպես Տերն այսօր ինձ քո ձեռքն էր մատնել, իսկ դու ինձ չսպանեցիր։
Արդ, կենդանի է Տերը, և կենդանի ես դու. Տերն է քեզ արգելել անպարտ արյուն թափելը և այդ բանից քո ձեռքը հեռու է պահել։ Քո թշնամիներն ու իմ տիրոջը չարիք կամեցողները Նաբաղի պես թող լինեն։
իմ տիրոջ սրտում վատություն ու գայթակղություն թող չլինի, որ իզուր արդար արյուն թափի։ Թող իմ տիրոջ ձեռքն ուրիշի վրա չբարձրանա, և Տերը թող բարին անի իմ տիրոջը, որ հիշես քո աղախնին ու բարիք գործես նրա հանդեպ»։