Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 22:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Իսկ եթե գիշերային գողը արևածագից հետո սպանվի, սպանողը մահապարտ է և մահվամբ պիտի հատուցի։ Եթե գողը հատուցելու ոչինչ չունենա, ապա թող վաճառվի իր գողության փոխարեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եթե մեկը գողին բռնի տան պատը ծակելիս և զարկի այնպես, որ նա սպանվի, նրանից արյուն թող չպահանջվի։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 22:2
11 Խաչաձեւ Հղումներ  

Ա՛յս իմացեք. եթե տանտերն իմանար, թե ո՛ր պահին էր գողը գալու, կհսկեր և չէր թողնի, որ իր տուն սողոսկեր։


և սպանվածի մերձավորը նրան գտնի նրա ապաստանած քաղաքի սահմաններից դուրս, ապա սպանվածի արյունակիցը թող սպանի մարդասպանին և մահապարտ չդիտվի։


որովհետև դուք ինքներդ ստույգ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է այնպես, ինչպես գողն է գալիս գիշերով։


Կարշավեն քաղաքի վրա, կընթանան պարիսպների վրայով, կդիմեն դեպի ապարանքները և գողերի նման ներս կմտնեն պատուհաններից։


«Երբ Իսրայելին բժշկեմ, Եփրեմի չարիքներն ու Սամարիայի չարիքները հայտնի կդառնան, քանի որ սուտ գործեցին. գող կմտնի նրա մոտ, և ավազակը կմերկացնի նրա ճանապարհներին։


Գողերը հարձակվեցին ինձ վրա,


Տեղեկանալով նրանց գործերին՝ խավարի մատնեց նրանց, ու կնմանվեն գիշերվա գողի։


Ձեզնից ոչ ոք թող չտանջվի որպես մարդասպան կամ որպես գող կամ որպես չարագործ կամ որպես ուրիշի գործին խառնվող,


Մութի մեջ է փորել իր տունը. ցերեկը փակել են իրենց ու չեն իմացել՝ ի՛նչ է լույսը։


Քո ձեռքերի մեջ հայտնաբերվեց թշվառ ու անմեղ մարդկանց արյունը. ոչ թե վիհերում գտա նրանց, այլ բոլոր կաղնիների մոտ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ