Եվ Սարայն ասաց Աբրամին. «Ես անիրավվում եմ քեզանից։ Ես իմ աղախնին քո գիրկը տվեցի, իսկ նա, տեսնելով, որ հղի է, արհամարհում է ինձ։ Աստված թող դատ անի իմ ու քո միջև»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող Տերը դատավոր ու իրավարար լինի իմ և քո միջև։ Թող Տերը տեսնի ու դատի և ինձ արդարություն անի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թող Տերը դատավոր լինի և դատաստան անի իմ ու քո միջև և տեսնի ու իմ դատը վարի և ինձ ազատի քո ձեռքից»։ |
Եվ Սարայն ասաց Աբրամին. «Ես անիրավվում եմ քեզանից։ Ես իմ աղախնին քո գիրկը տվեցի, իսկ նա, տեսնելով, որ հղի է, արհամարհում է ինձ։ Աստված թող դատ անի իմ ու քո միջև»։
Վեցերորդ [𝕸 յոթերորդ] օրը Աստված ավարտեց արարման գործերը, յոթերորդ օրը արարման բոլոր գործերից հանգստացավ։
Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց նրան և համբուրեց, ընկավ նրա պարանոցին, համբուրեց նրան, և երկուսով լաց եղան։
Եվ երեսնյակի հրամանատար Ամեսսան Հոգուց ներշնչվելով՝ ասաց. «Հեսսեի որդի Դավի՛թ, գնացե՛ք դու և քո զորքը, խաղաղությո՜ւն քեզ և խաղաղությո՜ւն քո օգնականներին, քանի որ քո Աստվածն օգնեց քեզ»։ Դավիթն ընդունեց նրանց ու նրանց զորքի հրամանատարներ կարգեց։
Բարկությունը կործանում է իմաստուններին։ Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում։
որովհետև ես ձեզ բերան և իմաստություն կտամ, որին ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ։
Ես քո դեմ չեմ մեղանչել, իսկ դու իմ դեմ չարիք ես գործում՝ պատերազմելով իմ դեմ։ Իսրայելի և Ամովնի որդիների միջև դատավոր եղող Տերը թող այսօր դատաստան անի”»։
Սավուղը ճանաչեց Դավթի ձայնը և ասաց. «Այդ քո՞ ձայնն է, որդյա՛կ իմ Դավիթ»։ Դավիթն ասաց. «Քո ծառան եմ, տե՛ր իմ արքա»։
Եվ ահա, ինչպես քո անձն այսօր իմ աչքին պատվական երևաց, իմ անձն էլ Տիրոջ առջև այնպես պատվական թող երևա, ինձ զորացնի ու փրկի ամեն տեսակ նեղությունից»։