Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 2:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Վեցերորդ [𝕸 յոթերորդ] օրը Աստված ավարտեց արարման գործերը, յոթերորդ օրը արարման բոլոր գործերից հանգստացավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եվ Աստված յոթերորդ օրն ամբողջացրեց իր գործը, որ արել էր, և յոթերորդ օրը հանգստացավ իր կատարած բոլոր գործերից։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 2:2
11 Խաչաձեւ Հղումներ  

Քանզի մի տեղ յոթերորդ օրվա մասին այսպես է ասված. «Եվ Աստված յոթերորդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից» (Ծնն. 2.2)։


Իմ ու Իսրայելի որդիների միջև հավիտենական նշան է, որովհետև Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ յոթերորդ օրը դադար առավ և հանգստացավ”»։


իսկ յոթերորդ օրը շաբաթ է, նվիրված Տիրոջը՝ քո Աստծուն, այդ օրը ոչ մի գործ չպետք է անես, ո՛չ դու, ո՛չ քո տղան ու դուստրը, ոչ քո ծառան ու աղախինը, ո՛չ իսկ քո եզը, քո էշն ու քո մյուս անասունները, ինչպես նաև քո հարկի տակ գտնվող եկվորը, որովհետև քո ծառան ու աղախինը պետք է հանգստանան, ինչպես և դու։


Վեց օր կաշխատես, իսկ յոթերորդ օրը կթողնես, որ հանգստանան քո եզն ու էշը, հանգստանան նաև քո աղախնու որդին և օտարականը։


Սակայն Հիսուսը պատասխանեց նրանց. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն ես ևս գործում եմ»։


Եթե ոտքդ հետ քաշես և սրբության օրը քո ուզածը չկատարես, զվարճության շաբաթները համարես Աստծուն նվիրված և փառավոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես, այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը։


Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ են։ Եղավ երեկո, եղավ առավոտ. օր վեցերորդ։


Որովհետև, ով մտնում է նրա հանգստի մեջ, հանգստանում է իր գործերից, ինչպես Աստված էլ հանգստացավ իր գործերից։


Աստված օրհնեց յոթերորդ օրը, սուրբ դարձրեց այն, քանի որ այդ օրը Աստված հանգստացավ արարման իր բոլոր գործերից։


Վեց օր աշխատե՛ք, իսկ յոթերորդ օրը շաբաթ է՝ Տիրոջը նվիրված սուրբ հանգստյան օր։ Ով շաբաթ օրը գործ անի, թող մահվան դատապարտվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ