ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ27 Ես քո դեմ չեմ մեղանչել, իսկ դու իմ դեմ չարիք ես գործում՝ պատերազմելով իմ դեմ։ Իսրայելի և Ամովնի որդիների միջև դատավոր եղող Տերը թող այսօր դատաստան անի”»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ27 Ես քո դեմ հանցանք չեմ գործել, և դու, պատերազմելով իմ դեմ, չարիք ես անում ինձ. Իսրայելի որդիների և Ամմոնի որդիների միջև այսօր դատավոր եղող Տերը թող դատաստան անի”»։ Տես գլուխը |
Տերը տկարացնում է իր հակառակորդներին։ Տերը սուրբ է։ Ո՛չ իմաստունը թող պարծենա իր իմաստությամբ, ո՛չ հզորն իր զորությամբ, ո՛չ էլ մեծատունն իր հարստությամբ։ Պարծեցողը պետք է պարծենա նրանով, որ իմանում ու ճանաչում է Տիրոջը, և երկրում իրավունք և արդարություն է գործադրում։ Տերը երկինք ելավ ու որոտաց. Նա է, որ արդար լինելով, դատելու է երկրի չորս ծագերը։ Մեր թագավորներին զորություն է տալու և զորավիգ է լինելու իր օծյալին»։