Տիրոջ հրեշտակը նրան գտավ անապատում՝ ջրի աղբյուրի մոտ, այն աղբյուրի, որ Սուր տանող ճանապարհի վրա է։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղը Ամաղեկի զորքին ջախջախեց Եվիլատից մինչև Սուր, որը գտնվում է Եգիպտոսի դիմաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սավուղը ջարդեց Ամաղեկի որդիներին Եվիլայից մինչև Եգիպտոսի դիմացի Սուրը։ |
Տիրոջ հրեշտակը նրան գտավ անապատում՝ ջրի աղբյուրի մոտ, այն աղբյուրի, որ Սուր տանող ճանապարհի վրա է։
Մեկի անունը Փիսովն էր։ Սա այն գետն է, որ հոսելով շրջապատում է ողջ Եվիլատ երկիրը, այնտեղ, որտեղ ոսկին է.
Նրա սերունդը բնակություն հաստատեց Եվիլատից մինչև Սուր, որը գտնվում է Եգիպտոսի դիմաց, մինչև Ասորեստանի սահմանները, այսինքն՝ իսմայելացիները բնակվեցին իրենց եղբայրներից առանձին։
Մովսեսն Իսրայելի որդիներին Կարմիր ծովից տարավ հասցրեց Սուր անապատը։ Նրանք երեք օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց խմելու ջուր չգտան։
Բայց ամբարշտին բարություն պիտի չլինի. նա իր օրերը չպիտի երկարեցնի, այլ դրանք ստվերի նման պիտի լինեն, քանի որ երկյուղ չի կրում Աստծու ներկայությունից։
Դավիթն ու նրա մարդիկ ելնում ու հարձակվում էին գեսերացիների, գիզերացիների ու ամաղեկացիների վրա, որոնք բնակվում էին Գեղամսուրի պարսպապատ ապահով քաղաքներից մինչև Եգիպտոս։
Երբ Դավիթն ու նրա մարդիկ երրորդ օրը մտան Սիկելակ, ամաղեկացիներն ասպատակել էին հարավակողմը և Սիկելակը, հարվածել էին Սիկելակին ու հրի մատնել այն,