Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 27:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Դավիթն ու նրա մարդիկ ելնում ու հարձակվում էին գեսերացիների, գիզերացիների ու ամաղեկացիների վրա, որոնք բնակվում էին Գեղամսուրի պարսպապատ ապահով քաղաքներից մինչև Եգիպտոս։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Դավիթն ու իր մարդիկ վեր կացան և հարձակվեցին գեսուրացիների, գազերացիների և ամաղեկացիների վրա, քանի որ նրանք վաղուց ի վեր բնակվում էին այդ երկրում՝ Սուրից մինչև Եգիպտոսի երկիրը։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 27:8
22 Խաչաձեւ Հղումներ  

Մնացած երկրները սրանք են՝ փղշտացիների բոլոր սահմանները, Գեսուրը և Քանանը.


Բայց իսրայելացիները չբնաջնջեցին գեսուրացիներին, մաքաթացիներին և քանանացիներին, և գեսուրացիների ու մաքաթացիների թագավորը բնակվում է Իսրայելում մինչև այսօր։


Եփրեմն էլ չվերացրեց Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին նրա մեջ՝ Գազերում, ու նրան հարկատու եղան։


Եփրեմյանները չվերացրեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին եփրեմյանների մեջ, մինչև որ եգիպտացիների փարավոն արքան ելավ գրավեց քաղաքը, այն հրով այրեց, ջարդեց Գազերում բնակվող քանանացիներին ու փերեզացիներին, այն օժիտ տվեց իր դստերը, և նրանք դարձան հարկատու ծառաներ։


Բայց Գեսուրն ու Արամը նրանցից գրավեցին Հայիրի գյուղերը, Կանաթն ու նրա ավանները՝ վաթսուն քաղաք. այս ամենը Գաղաադի հոր՝ Մաքիրի որդիներին էր պատկանում։


քանի որ Ասորիքի Գեսուր քաղաքում բնակվելիս ծառադ ուխտեց Տիրոջը՝ ասելով. “Եթե Տերն ինձ վերադարձնի Երուսաղեմ, ես Տիրոջը զոհ եմ մատուցելու”»։


Աբեսաղոմն ասաց Հովաբին. «Ես քեզ մոտ մարդ էի ուղարկել, թե՝ “Ե՛կ այստեղ, որ քեզ ուղարկեմ արքայի մոտ՝ ասելու համար, թե ես ինչո՞ւ եկա Գեսուրից, քանի որ ավելի լավ էր, որ դեռ այնտեղ մնայի, քան թե արքայի երեսը չտեսնեի։ Եթե որևէ հանցանք ունեմ, սպանի՛ր ինձ”»։


Հովաբը ելավ գնաց Գեսուր և Աբեսաղոմին բերեց Երուսաղեմ։


Երբ Դավիթն ու նրա մարդիկ երրորդ օրը մտան Սիկելակ, ամաղեկացիներն ասպատակել էին հարավակողմը և Սիկելակը, հարվածել էին Սիկելակին ու հրի մատնել այն,


Ամաղեկացիներն եկան ու Ռափիդիմում պատերազմեցին Իսրայելի դեմ։


Մովսեսն Իսրայելի որդիներին Կարմիր ծովից տարավ հասցրեց Սուր անապատը։ Նրանք երեք օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց խմելու ջուր չգտան։


Ահերմոն լեռանը, Սեղքային և ամբողջ Բասանին մինչև Գեսուրի սահմանները, Մաքաթիին և Գաղաադի կեսին, մինչև Եսեբոնի Սեհովն թագավորի սահմանները։


Անքուսը կանչեց Դավթին ու ասաց նրան. «Կենդանի է Տերը. դու իմ աչքին շիտակ և բարի մարդ ես, հաճելի է ինձ հետ բանակ մտնելդ ու ելնելդ, քանի որ ինձ մոտ եկած օրիցդ մինչև այսօր քո մեջ չարություն չեմ նկատել։


երկրորդը կարմեղացի Աբիգեայից ծնված Դավիան էր, երրորդը Գեսուրի արքա Թողմիի դուստր Մաաքայից ծնված Աբեսաղոմն էր,


Դավթի մարդիկ և Հովաբը եկան ասպատակությունից՝ իրենց հետ բազում ավար բերելով։ Հովաբը Քեբրոնում՝ Դավթի մոտ չէր, երբ Աբեններին արձակել էր, և նա գնացել էր խաղաղությամբ։


եդովմացիներից, մովաբացիներից, ամովնացիներից, այլազգիներից, ամաղեկացիներից և Սուբայի արքայի՝ Ռաաբի որդի Ադրաազարից գրաված արծաթն ու ոսկին։


Երկրի հարավային կողմում բնակվում են ամաղեկացիները, լեռնային շրջանում՝ քետացիները, խևացիները, հեբուսացիները և ամորհացիները, իսկ ծովեզերքին ու Հորդանան գետի երկարությամբ՝ քանանացիները»։


Լեռան վրա բնակվող ամաղեկացիներն ու քանանացիներն իջան, հարվածեցին նրանց ու կոտորեցին՝ քշելով մինչև Հերմա։ Ապա վերադարձան բանակատեղի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ