Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Սավուղն ասաց կինեցիներին. «Խո՛ւյս տվեք, հեռացե՛ք ամաղեկացիներից, որ ձեզ էլ նրանց հետ չկոտորեմ, քանի որ Եգիպտոսից ելնելու ժամանակ բարյացակամ եք եղել Իսրայելի որդիների հանդեպ»։ Եվ կինեցիները Ամաղեկի զորքից հեռացան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Սավուղը կենեցիներին ասաց. «Հեռացե՛ք, բաժանվե՛ք, դո՛ւրս եկեք ամաղեկացիների միջից, որ նրանց հետ ձեզ էլ չոչնչացնեմ, որովհետև դուք ողորմած եղաք Իսրայելի բոլոր որդիների նկատմամբ, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից»։ Ուստի կենեցիները բաժանվեցին ամաղեկացիների միջից։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:6
21 Խաչաձեւ Հղումներ  

կինեցիներին, կենեզացիներին, կեդմոնացիներին,


Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։


Գաբեսում բնակվող դպիրների տոհմերն էին ագաթացիները, սամաթացիները և սովկաթացիները։ Սրանք են Հռեքաբի ցեղի հայր Եմաթից առաջացած ցեղերը։


Արդ, լսի՛ր ինձ, ես քեզ խորհուրդ պիտի տամ, և Աստված քեզ հետ կլինի։ Աստծու մոտ եղի՛ր ժողովրդի ներկայացուցիչը և մարդկանց ասածը հաղորդի՛ր Աստծուն։


Թողե՛ք անզգամությունը, և դուք կապրեք, իմաստությո՛ւն փնտրեք, և դուք կփրկվեք, գիտությա՛մբ ուղղեք հանճարը և ճի՛շտ ըմբռնեք խրատը»։


Նրանց շուրջը գտնվող ողջ Իսրայելը փախավ նրանց ձայնից՝ վախենալով, թե երկիրն իրենց էլ կարող է կուլ տալ։


Եվ Պետրոսն ուրիշ շատ խոսքերով վկայություն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատե՛ք ձեզ այս խոտորյալ սերնդից»։


Հետևաբար, դո՛ւրս եկեք նրանց միջից և հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,- մի՛ դիպեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ (Ես. 52.11)։


Թող Աստված ողորմած լինի Օնեսիֆորոսի ընտանիքին, որովհետև նա շատ անգամ ոգևորեց ինձ և չամաչեց իմ կապանքներից,


Եվ քո մարմնին ցանկալի ամեն բան գնաց քեզնից, նաև ամեն լուսափայլ վայելչություն. պարարտությունը, գիրությունը և փառքը լքեցին քեզ, և այլևս չես գտնելու դրանք։


Մովսեսի աներոջ՝ Հովբաբ Կինեցու որդիները, Արմավենիների քաղաքից ելան և գնացին Հուդայի որդիների մոտ՝ Հուդայի անապատը, որը Հուդայի երկրի հարավում է՝ Արադ իջնող ճանապարհին. գնացին բնակվեցին այնտեղի ժողովրդի հետ։


Կինեցի Քաբերը, բաժանվելով Մովսեսի աներ Հովբաբի որդի Կինեի որդիներից, իր վրանը կանգնեցրեց Հանգստացողների կաղնու մերձակայքում՝ Կադեսի մոտ։


Կանանց մեջ օրհնյալ լինի Հայելը՝ Կինեցի Քաբերի կինը, Օրհնյալ լինի նա կանանց մեջ իր վրանում։


Սավուղը եկավ մինչև Ամաղեկի քաղաքները, և բանակը դարանամուտ եղավ հեղեղատում։


Անքուսը Դավթին հարցրեց. «Ո՞ր կողմն արշավեցիք այսօր»։ Դավիթը Անքուսին պատասխանեց. «Հուդայի հարավը, Հերամելի հարավն ու Կենեզի հարավը։


Երաքելի և հերեմելացիների ու կինեցիների քաղաքների, Ռամայի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ