Դավիթն ասաց Գադին. «Բոլոր կողմերից ես խիստ ծանր կացության մեջ եմ։ Քանի որ շատ ու շատ են Տիրոջ ողորմությունները, ավելի լավ է ընկնեմ Տիրոջ ձեռքը, քան մարդկանց ձեռքը»։ Եվ Դավիթն ընտրեց մահը։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելացիները տեսնելով, որ նեղվում են, թաքնվեցին քարայրներում, գոմերում, ժայռերի ծերպերում, խորխորատներում ու ջրհորներում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Իսրայելի մարդիկ տեսան, որ իրենք նեղության մեջ են, և որ ժողովուրդը տագնապած է, թաքնվեցին քարայրներում, թփերի մեջ, ժայռերում, խրամատներում ու փոսերում։ |
Դավիթն ասաց Գադին. «Բոլոր կողմերից ես խիստ ծանր կացության մեջ եմ։ Քանի որ շատ ու շատ են Տիրոջ ողորմությունները, ավելի լավ է ընկնեմ Տիրոջ ձեռքը, քան մարդկանց ձեռքը»։ Եվ Դավիթն ընտրեց մահը։
որ ժողովուրդը կողոպտվեց ու ավարի մատնվեց. բոլոր շտեմարաններում, միաժամանակ նաև բոլոր ապարանքներում, որտեղ և թաքցրին նրանց, որոգայթներ կային. նրանք հափշտակության մատնվեցին, և ոչ ոք չկար, որ նրանց փրկեր, ավարառության ենթարկվեցին, և չգտնվեց մեկը, որ ասեր. «Հե՛տ տուր»։
Իսկ ջրհորը, որի մեջ Իսմայելը լցրել էր այն բոլոր մարդկանց դիակները, որոնց կոտորել էր Գոդողիայի պատճառով, մեծ ջրհոր էր, որը Իսրայելի Բաասա արքայի վախից շինել էր Ասա արքան. Նաթանի որդի Իսմայելն այն լցրեց սպանվածներով։
ես՝ Տերս, կենդանի եմ. ովքեր ավերակների մեջ լինեն, սրով են ընկնելու, ովքեր դաշտի երեսին, անապատի գազաններին կեր են տրվելու, իսկ ովքեր պարիսպների մեջ կամ քարայրներում, ժանտախտից են կոտորվելու։
Ճնշված եմ երկուսից էլ. մի կողմից՝ ցանկանում եմ այս մարմնից ելնել և Քրիստոսի հետ լինել, որ ավելի նախընտրելի է,
(մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ), մոլորված՝ անապատում, լեռներում, քարայրներում և երկրի խորշերում։
Գայիի բնակիչները հետ նայելով տեսան, որ քաղաքից ծուխ էր ելնում մինչև երկինք։ Նրանք չէին կարող փախչել այս կամ այն կողմ, իսկ ժողովուրդը, որ թաքնված էր անապատում, հարձակվեց հետապնդողների վրա։
Ամովնացիներն անցան Հորդանան գետը՝ պատերազմելու Հուդայի դեմ, Բենիամինի դեմ և Եփրեմի տան դեմ։ Իսրայելի որդիները խիստ նեղության մեջ ընկան։
Իսրայելի այրերը նորից հետ դարձան. Բենիամինի մարդիկ տագնապեցին, որովհետև տեսան, որ չարիքը հասել է իրենց վրա։
և մադիանացիների ձեռքը զորացավ Իսրայելի վրա։ Իսրայելի որդիները մադիանացիների պատճառով իրենց համար գոմեր շինեցին լեռներում, քարայրներում և ամրոցներում։
Սամուելը վեր կացավ և Գաղգաղայից գնաց իր ճանապարհով։ Մնացած զորքը միացավ Սավուղին, որ դիմադրի իրենց վրա հարձակվողներին։ Երբ նրանք Գաղգաղայից ելան ու հասան Բենիամինի երկրի Գաբաա քաղաքը, Սավուղը հաշվեց իր հետ գտնվող զինվորներին և տեսավ, որ ինքն ունի մոտավորապես վեց հարյուր զինվոր։
Նրանք երկուսով մտան այլազգիների կիրճը։ Այլազգիներն ասացին. «Ահա եբրայեցիները ելնում են իրենց ծակերից, որտեղ թաքնվել էին»։
Եվ ողջ Իսրայելը, որ թաքնված էին Եփրեմի լեռան վրա, լսելով այլազգիների փախուստի մասին, խմբվեցին, ու իրենք ևս նրանց դեմ պատերազմի մեջ մտան։
Զիփացիներն իրենց մռայլ երկրից ելան գնացին բլուրը՝ Սավուղի մոտ, և ասացին. «Չէ՞ որ Դավիթն ահա մեզ մոտ է թաքնված, Մասերայում, Նորի կիրճերում, Եքեղատի բլրի վրա, Հեսեմոնի աջ կողմը։
Իր հետ վերցնելով ողջ Իսրայելից հավաքված երեք հազար ընտիր մարդկանց՝ Սավուղը գնաց փնտրելու Դավթին ու նրա մարդկանց եղջերուների որսատեղիի Ելիմ կոչվող վայրի դիմաց։
Երբ հովտի այն կողմում ու Հորդանան գետի այն կողմում գտնվող Իսրայելի այրերը տեսան, որ Իսրայելի այրերը փախան, և մեռան Սավուղն ու իր որդիները, թողեցին իրենց քաղաքներն ու փախուստի դիմեցին։ Այլազգիները եկան ու բնակվեցին դրանց մեջ։
Եվ երբ այլազգիները լսեցին, որ Իսրայելի որդիները հավաքվել են Մասեփայում, այլազգիների նախարարները հարձակվեցին Իսրայելի վրա։ Իսրայելի որդիները, այդ լսելով, վախեցան այլազգիներից։