Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 8:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Գայիի բնակիչները հետ նայելով տեսան, որ քաղաքից ծուխ էր ելնում մինչև երկինք։ Նրանք չէին կարող փախչել այս կամ այն կողմ, իսկ ժողովուրդը, որ թաքնված էր անապատում, հարձակվեց հետապնդողների վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Գայիի բնակիչները, դեպի հետ դառնալով, տեսան, որ քաղաքի ծուխը մինչև երկինք է բարձրացել։ Նրանք այս կամ այն կողմ փախչելու կարողություն չունեին, և դեպի անապատը փախչող ժողովուրդն էլ դարձավ իր հալածիչների վրա։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 8:20
14 Խաչաձեւ Հղումներ  

նայեց Սոդոմի ու Գոմորի կողմն ու շրջակա տարածքներին և տեսավ, թե ինչպես էր երկրից բոց բարձրանում հնոցի ծխի պես։


փրկությունը կվրիպի նրանցից, որովհետև նրանց հույսն իրենց կորուստն է։ Ամբարիշտների տեսողությունը կսպառվի»։


Քուն չտվեցիր իմ աչքերին, խռովվեցի ու չխոսեցի։


զօր ու գիշեր և հավիտենապես չի հանգչելու։ Նրա ծուխը վեր պիտի բարձրանա, և նա սերնդից սերունդ պիտի ավերվի, շատ ու շատ ժամանակներ պիտի ավերվի, և չի լինելու ոչ ոք, որ անցնի այնտեղով։


Դարանակալները վեր կացան իրենց տեղից, հենց որ նա ձեռքը մեկնեց։ Ելան, մտան քաղաքը, գրավեցին այն և քաղաքն անմիջապես այրեցին հրով։


Երբ Հեսուն և ամբողջ ժողովուրդը տեսան, որ դարանակալները գրավեցին քաղաքը, և քաղաքի ծուխը մինչև երկինք է հասնում, նորից կրնկի վրա հետ դարձան և հարվածեցին Գայիի մարդկանց։


Եվ նրա վրա պիտի լան ու ողբան երկրի թագավորները, որոնք պոռնկացան և զվարճացան նրա հետ. նրանք պիտի հեծեծեն, երբ տեսնեն նրանից ելնող հուրն ու ծուխը.


Եվ շարունակում էին օրհներգել ու ասել. «Ալելուիա՜», իսկ նրա ծուխը բարձրանում էր հավիտյանս հավիտենից։


Իսրայելի մարդիկ պայմանավորվել էին դարանակալների հետ, որ կրակ վառեն և ծուխ հանեն քաղաքի վրա։


Կրակե ազդանշանը ծավալվելով բարձրացավ քաղաքի վրա, ինչպես ծխի սյուն։ Բենիամինի մարդիկ հետ նայեցին և տեսան, որ քաղաքի հրդեհի բոցերը երկինք են բարձրանում։


Իսրայելի այրերը նորից հետ դարձան. Բենիամինի մարդիկ տագնապեցին, որովհետև տեսան, որ չարիքը հասել է իրենց վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ