Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 42:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 որ ժողովուրդը կողոպտվեց ու ավարի մատնվեց. բոլոր շտեմարաններում, միաժամանակ նաև բոլոր ապարանքներում, որտեղ և թաքցրին նրանց, որոգայթներ կային. նրանք հափշտակության մատնվեցին, և ոչ ոք չկար, որ նրանց փրկեր, ավարառության ենթարկվեցին, և չգտնվեց մեկը, որ ասեր. «Հե՛տ տուր»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Բայց նա թալանված և կողոպտված ժողովուրդ է։ Նրանք բոլորը որոգայթի մեջ են ընկած փոսերում և թաքցված են զնդաններում. նրանք կողոպուտի մատնվեցին, և ազատող չկա, թալանվեցին, և ասող չկա, թե՝ վերադարձրո՛ւ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 42:22
23 Խաչաձեւ Հղումներ  

Տիրո՛ջն օրհնեցեք, նրա բոլո՛ր հրեշտակներ, Որ հզոր եք զորությամբ, Որ կատարում եք նրա խոսքը Եվ նրա պատգամների ձայնը լսում։


Իսրայելը մոլորյալ ոչխար է, առյուծներն են փախցրել նրան. նախ նրան կերավ ասորեստանցիների թագավորը, իսկ ապա բաբելացիների արքան կերավ նրա ոսկորները։


Այն տալու եմ քեզ անիրավողների ձեռքը, նրանց ձեռքը, ովքեր տառապեցրին քեզ, ովքեր քեզ ասում էին. “Խոնարհվի՛ր, որ անցնենք”։ Եվ քո մեջքը գետնին հավասար դարձրին քո վրայով անցնողների համար»։


որպեսզի կույրերի աչքերը բացես և խավարի մեջ նստած կալանավորներին հանես բանտից ու զնդանից։


Եվ պիտի հավաքեն նրա ժողովրդին ու դնեն կապանքների մեջ, պիտի արգելափակեն ամրոցների մեջ և շատ սերունդներ անց պիտի հիշեն նրանց։


Ով ահից փախչի, թող ընկնի գուբը, և ով ելնի գբից, թող բռնվի որոգայթի մեջ։ Ահա բացվեցին երկնքի պատուհանները, և երկրի հիմքերը ցնցվեցին։


որ ընծաներ էր ուղարկում ծովով և մագաղաթյա հրովարտակներ՝ ջրերի կոհակների վրայով, որպեսզի արագընթաց սուրհանդակները գնան գոռոզացած ազգի մոտ, ազգ, որ օտար է ու չար, և դրանից ավելին ոչ ոք չի կարող լինել, ազգ, որ անհույս է ու ոտքի տակ տրված։ Եվ այժմ ամբողջ երկրի գետերն


ավերակ էր դարձնում ողջ աշխարհը, քանդում նրա քաղաքները, գերիներին ազատ չէր թողնում”։


Ձեր երկիրն ավերակ է, ձեր քաղաքները՝ հրո ճարակ. թշնամի ազգերից ավերված ու ամայացած ձեր հողի բարիքները ձեր իսկ աչքի առաջ օտարները պիտի ուտեն։


Հուդայի արքա Հովակիմի գերության երեսունյոթերորդ տարին էր, տասներկուերորդ ամիսը, ամսի քսանչորսը, երբ բաբելացիների Ուլմարովդաք արքան իր թագավոր դարձած տարին պատվի արժանացրեց Հուդայի արքա Հովակիմին. նրան հանեց այն տնից, որտեղ նա գտնվում էր հսկողության տակ,


Եկեք կերե՛ք, վայրի բոլո՛ր գազաններ։


Ես արդարությամբ նրան թագավոր կարգեցի, և նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են. նա կկառուցի իմ քաղաքը և իմ գերված ժողովրդին հետ կբերի առանց կաշառքի և առանց ընծաների»,- ասում է Զորությունների Տերը։


Եզեկիայի թագավորության տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան հարձակվեց Հուդայի երկրի ամուր քաղաքների վրա և գրավեց դրանք։


Նրանք հարձակվելու են առյուծների պես, վրա են հասնելու առյուծի կորյունների պես. աղաղակելու են, հարձակվելու են և գազանաբար կոտորելու, և ոչ ոք չի լինելու, որ փրկի նրանց։


Ձեզնից ո՞վ է նա, որ ականջ կդնի այս ամենին և կմտածի այն մասին, թե ի՛նչ է կատարվելու հետագայում։


Ամբողջովին պիտի ավերվի երկիրն ու պիտի կողոպտվի, քանի որ Տերն իր բերանով ասաց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ