Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Ով որ կարող էր, անցավ Հորդանան գետն ու գնաց Գադի և Գաղաադի երկիրը։ Սավուղը դեռ Գաղգաղայում էր, և ողջ ժողովուրդը հեռացավ նրանից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Եվ եբրայեցիներից ոմանք անցան Հորդանան գետը և գնացին Գադի ու Գաղաադի երկիրը, բայց Սավուղը դեռ Գաղգաղայում էր, և ամբողջ բանակը, վախից դողալով, հետևում էր նրան։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:7
15 Խաչաձեւ Հղումներ  

Տերը նրան ասաց. «Խոսի՛ր ի լուր ժողովրդի և ասա՛. “Ով վախկոտ է, թող հետ դառնա”»։ Եվ գնացին Գաղաադ սարից. զորքից քսաներկու հազար հոգի հետ դարձան, և մնացին տասը հազար։


Տերը թշնամիներիդ առջև քեզ պարտության կմատնի. դու նրանց դեմ մեկ ճանապարհով կելնես, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանցից։ Ցրիվ կգաս երկրի բոլոր թագավորությունների մեջ։


Ապա դպիրները թող շարունակեն և ասեն. “Այն մարդը, որ վախենում է, թուլասիրտ է, թող վերադառնա իր տունը, որպեսզի իր եղբորն էլ իր նման վախկոտ չդարձնի”։


«Այն ժամանակ ժառանգեցինք այդ երկիրը՝ Առնովնի ձորի եզերքում գտնվող Արոյեր քաղաքից մինչև Գաղաադի կեսը, և նրա քաղաքները տվեցի Ռուբենի ու Գադի ցեղերին։


Ես իմ հայացքը ձեր դեմ պիտի հառեմ, և դուք պիտի ընկնեք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ պիտի հալածեն, և դուք փախստական պիտի լինեք, եթե անգամ որևէ մեկը չհալածի ձեզ։


Նա յոթ օր սպասեց, ինչպես որ Սամուելն էր հրամայել, սակայն Սամուելը Գաղգաղա չեկավ, և մարդիկ սկսեցին ցրվել։


Իսկ երկու ցեղերը՝ Ռուբենի և Գադի ցեղերը, Մանասեի կես ցեղի հետ ստացան իրենց ժառանգությունը, որ տվել էր Մովսեսը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում. Տիրոջ ծառա Մովսեսը նրանց մեջ բաժանեց.


Գաղաադը և Գեսուրի ու Մաքաթիի սահմանները, ամբողջ Ահերմոն լեռը, ամբողջ Բասանը, մինչև Սեղքա,


Երբ Սավուղն ու ողջ Իսրայելը լսեցին այլազգու խոսքերը, ահաբեկվեցին, շատ վախեցան։


Երբ հովտի այն կողմում ու Հորդանան գետի այն կողմում գտնվող Իսրայելի այրերը տեսան, որ Իսրայելի այրերը փախան, և մեռան Սավուղն ու իր որդիները, թողեցին իրենց քաղաքներն ու փախուստի դիմեցին։ Այլազգիները եկան ու բնակվեցին դրանց մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ