Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 և մադիանացիների ձեռքը զորացավ Իսրայելի վրա։ Իսրայելի որդիները մադիանացիների պատճառով իրենց համար գոմեր շինեցին լեռներում, քարայրներում և ամրոցներում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եվ մադիանացիների ձեռքը սաստկացավ Իսրայելի վրա. Իսրայելի որդիները մադիանացիների պատճառով իրենց համար սարերի մեջ խոռոչներ, քարայրեր և պատնեշներ շինեցին։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:2
12 Խաչաձեւ Հղումներ  

(մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ), մոլորված՝ անապատում, լեռներում, քարայրներում և երկրի խորշերում։


Իսրայելացիները տեսնելով, որ նեղվում են, թաքնվեցին քարայրներում, գոմերում, ժայռերի ծերպերում, խորխորատներում ու ջրհորներում։


Եվ երկրի թագավորներն ու իշխանները, հազարապետներն ու մեծամեծները, հզորներն ու բոլոր ծառաները և ազատները թաքնվեցին քարայրներում և ժայռերի ծերպերում։


Նրանք երկուսով մտան այլազգիների կիրճը։ Այլազգիներն ասացին. «Ահա եբրայեցիները ելնում են իրենց ծակերից, որտեղ թաքնվել էին»։


Ես իմ հայացքը ձեր դեմ պիտի հառեմ, և դուք պիտի ընկնեք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ պիտի հալածեն, և դուք փախստական պիտի լինեք, եթե անգամ որևէ մեկը չհալածի ձեզ։


Երբ իսրայելացիները վարուցանք էին անում, մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները հարձակվում էին նրանց վրա,


Իսկ ջրհորը, որի մեջ Իսմայելը լցրել էր այն բոլոր մարդկանց դիակները, որոնց կոտորել էր Գոդողիայի պատճառով, մեծ ջրհոր էր, որը Իսրայելի Բաասա արքայի վախից շինել էր Ասա արքան. Նաթանի որդի Իսմայելն այն լցրեց սպանվածներով։


Մովաբի բնակիչները թողեցին քաղաքները և բնակվեցին քարերի ծերպերում. նմանվեցին քարերի ծերպերում և խոռոչների ճեղքերում բույն դրած աղավնիներին։


Նրանք այն ժամանակ տասնութ տարի ճնշեցին և ճզմեցին Իսրայելի որդիներին Հորդանան գետի այն կողմում՝ ամորհացիների երկրում, Գաղաադում։


Ամովնացիներն անցան Հորդանան գետը՝ պատերազմելու Հուդայի դեմ, Բենիամինի դեմ և Եփրեմի տան դեմ։ Իսրայելի որդիները խիստ նեղության մեջ ընկան։


որոնց տները քարանձավներն էին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ