Աստվածաշնչի խոսքեր

Գովազդներ


Կատեգորիա

ՈւրախացեքՍերբարեկամությունՓառաբանություն և երկրպագությունԴուք խմում եքԾնողներՕրհնությունՀարսանիքՀարմարավետությունԾննդյան օրՀույսԱվետարանելՀավատքՈւժՀուղարկավորությունԵրիտասարդներԱմուսնություններԿանայքՄահԵրեխաներԱռաջարկելովԱղոթքՆերողությունՓրկությունԱռողջությունՍրբությունՀավիտենական կյանքԿարող էԱստվածՀիսուսՀոգևոր իրականությունԿարիքների ժամանակներժամանակներՕրհնիրԲարեխոսի՛րՊահքՀատուկ օրերԵրախտագիտությունՀնազանդությունԲոլոր առիթներովԱստծո բաներըԲնությունԽաղաղությունհայտնիԳեղեցիկԿիրակիՀատուկ իրադարձություններՆախարարություններԱյցելուներՑավ և դժվարությունՈւրախությունվատությունները և կախվածությունըՄարգարեությունՓողՍեռական թեմաներՄեղքերԱրդարադատությունԴժվար հատվածներԱնգիր անելԿյանքի փուլերԱղոթքՀարցումներԶգոններՀրավերներՇունչՍուրբ ԾնունդՎստահությունԱստվածաշնչյան խոստումներՊաշտպանությունՍուրբ ՀոգիԿռապաշտություն

Ենթակատեգորիա

100 «Հավատքի» համար՝ Աստվածաշնչյան խոսքեր


Գաղատացիներին 3:9

Ուրեմն նրանք, ովքեր հավատով են, օրհնվում են հավատացյալ Աբրահամի հետ։

Կողոսացիներին 2:5

Քանի որ թեև մարմնով բացակա եմ, բայց հոգով ձեզ հետ եմ՝ տեսնելով ձեր ընթացքը և Քրիստոսի հանդեպ ձեր հավատի հաստատությունը և ուրախանալով։

Եբրայեցիներին 11:27

Հավատով նա թողեց Եգիպտոսը՝ թագավորի բարկությունից չվախենալով, որովհետև համբերեց, իբրև թե տեսնում էր Անտեսանելիին։

Ղուկաս 8:48

Հիսուսն ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։

Հռոմեացիներին 10:9

Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:38

Ինչպես Գիրքն է ասում. "Ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն"»։

Գաղատացիներին 3:22

Բայց Գիրքը ամեն ինչ մեղքի տակ փակեց, որպեսզի խոստումը Հիսուս Քրիստոսի հավատի միջոցով տրվի հավատացողներին։

Եփեսացիներին 4:5

Մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն։

Ա Թեսաղոնիկեցիներին 1:3

և անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հաստատուն հույսը Աստծու և մեր Հոր առաջ՝

Հռոմեացիներին 12:3

Աստծու շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին. ինքներդ ձեր մասին չափից ավելի մի՛ հոգացեք, այլ մտածե՛ք պարկեշտ մնալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին իր հավատի չափը բաժին հանեց։

Եբրայեցիներին 3:14

Քանի որ մասնակից եղանք Քրիստոսին, ուստի հավատը սկզբից մինչև վերջ պետք է հաստատուն պահենք։

Գաղատացիներին 6:10

Ուրեմն քանի դեռ ժամանակ ունենք, բարի՛ք անենք բոլորին, մանավանդ հավատի ընտանիքի անդամներին։

Հակոբոս 5:15

Հավատով աղոթքը հիվանդին կփրկի, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի։ Իսկ եթե մեղք գործած լինի, նրան թողություն կտրվի։

Հռոմեացիներին 5:2

Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։

Հռոմեացիներին 4:3

Որովհետև Գիրքն ի՞նչ է ասում. «Աբրահամն Աստծուն հավատաց, և դա արդարություն համարվեց նրան» (Ծնն. 15.6, Գղտ. 3.6)։

Եփեսացիներին 2:19-20

Ուրեմն այսուհետև այլևս օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացիներ և Աստծու ընտանիքի անդամներ՝

որոնց մեջ մի ժամանակ ընթանում էիք այս աշխարհի սովորության համաձայն՝ ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օդային տարածությունից, այն ոգու, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ։

առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունաքարը Քրիստոսն է.

Բ Պետրոս 1:5-7

Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով՝ ձեր հավատը հարստացրե՛ք առաքինությամբ, առաքինությունը՝ գիտությամբ,

գիտությունը՝ ժուժկալությամբ, ժուժկալությունը՝ համբերությամբ, համբերությունը՝ աստվածապաշտությամբ,

աստվածապաշտությունը՝ եղբայրասիրությամբ և եղբայրասիրությունը՝ սիրով։

Ա Կորնթացիներին 13:13

Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից ամենամեծը սերն է։

Եբրայեցիներին 11:4

Հավատով Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցեց Աստծուն, որով վկայություն ստացավ, որ արդար է. Աստված նրա ընծաների համար վկայություն տվեց։ Թեև նա մեռած է, բայց տակավին խոսում է։

Ա Կորնթացիներին 3:11

Որովհետև ոչ ոք դրվածից տարբեր հիմք չի կարող դնել, որ Հիսուս Քրիստոսն է։

Մատթեոս 14:31

Հիսուսն իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։

Եփեսացիներին 6:10-11

Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության ուժով։

Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։

Բ Կորնթացիներին 1:24

Ոչ թե ձեր հավատի վրա ենք իշխում, այլ մասնակից ենք ձեր ուրախությանը, որովհետև դուք հավատի մեջ հաստատուն եք։

Եբրայեցիներին 11:17

Հավատով Աբրահամն Իսահակին զոհ մատուցեց, երբ փորձվեց. նա, որ խոստումն ընդունել էր, իր միակ որդուն զոհ մատուցեց։

Փիլիպպեցիներին 1:6

Եվ հաստատ համոզված եմ սրանում, որ նա, ով ձեր մեջ այս բարի գործն սկսեց, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։

Ա Պետրոս 1:21

որ նրանով հավատացողներն եք այն Աստծուն, որը նրան մեռելներից հարություն ու փառք տվեց, որպեսզի ձեր հավատը և հույսն Աստծու վրա լինեն։

Ա Տիմոթեոսին 1:19

ունենալով հավատ ու բարի խղճմտանք, որը ոմանք մերժեցին և հավատի մեջ նավաբեկության ենթարկվեցին։

Եբրայեցիներին 11:24

Հավատով էր, որ երբ Մովսեսը մեծացավ, հրաժարվեց փարավոնի դստեր որդի կոչվելուց։

Գաղատացիներին 3:14

որպեսզի Աբրահամի օրհնությունը հասնի հեթանոսներին Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի մենք հավատով ընդունենք խոստացված Սուրբ Հոգին։

Հակոբոս 1:3

իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։

Գործք Առաքելոց 16:31

Նրանք ասացին. «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվեք դու և քո ընտանիքը»։

Ա Հովհաննես 3:23

Սա է նրա պատվիրանը, որ հավատանք նրա Որդի Հիսուս Քրիստոսի անվանը և միմյանց սիրենք, ինչպես որ նա պատվիրեց մեզ։

Եփեսացիներին 4:13

մինչև ամենքս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության՝ որպես հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով։

Եբրայեցիներին 11:33

որոնք հավատով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին, հասան խոստումների, առյուծների երախներ փակեցին,

Հռոմեացիներին 1:12

այսինքն՝ որպեսզի ձեզ հետ և ձեզ մոտ սփոփվեմ մեր՝ իմ և ձեր միասնական հավատի միջոցով։

Մարկոս 5:36

Հիսուսը հենց այս խոսքերը լսեց, ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախենա, այլ միայն հավատա՛»։

Հռոմեացիներին 4:18

Երբ հույս չկար, նա հուսալով հավատաց, որ շատ ազգերի հայր է լինելու, ինչպես որ իրեն ասվեց. «Քո սերունդն այսպիսին է լինելու» (Ծնն. 15.5բ)։

Ա Պետրոս 5:9

Դիմադրե՛ք նրան՝ հավատով հաստատուն լինելով և իմանալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում նույն չարչարանքներն են կրում։

Ղուկաս 18:8

Ասում եմ ձեզ. շուտով նրանց հանդեպ արդարություն կանի։ Սակայն երբ Մարդու Որդին գա, երկրի վրա արդյոք հավատ կգտնի՞»։

Ղուկաս 7:50

Եվ նա այդ կնոջն ասաց. «Քո հավատը քեզ փրկեց. գնա՛ խաղաղությամբ»։

Հռոմեացիներին 4:16

Դրա համար հավատից է ժառանգ լինելը, որպեսզի դա շնորհով լինի, որպեսզի խոստումը հաստատուն լինի ամբողջ սերնդի համար. ոչ միայն օրենք ունեցողի համար, այլ նաև նրա համար, ով Աբրահամի հավատից է, որ մեր բոլորի հայրն է,

Բ Թեսաղոնիկեցիներին 1:3

Եղբայրնե՛ր, պարտավոր ենք ամեն ժամ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ արժան է, որովհետև ձեր հավատը գնալով աճում է, և ձեզանից յուրաքանչյուրի սերն ավելի է շատանում միմյանց հանդեպ։

Եփեսացիներին 1:13

Նրանով դուք էլ հուսացիք, երբ ճշմարտության խոսքը լսեցիք՝ ձեր փրկության Ավետարանը, որին հավատացիք, խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք,

Կողոսացիներին 1:4

երբ լսեցինք Հիսուս Քրիստոսի և բոլոր սրբերի հանդեպ ձեր ունեցած հավատի և սիրո մասին,

Եբրայեցիներին 11:5

Հավատով Ենովքը փոխադրվեց երկինք, որ մահ չտեսնի, և ոչ մի տեղ չգտնվեց, որովհետև նրան Աստված փոխադրեց։ Եվ նրա փոխադրվելուց առաջ վկայվել էր, որ նա Աստծուն հաճելի էր։

Մատթեոս 9:29

Այդ ժամանակ դիպավ նրանց աչքերին ու ասաց. «Թող ըստ ձեր հավատի լինի ձեզ»։

Ա Կորնթացիներին 15:14

Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզությունն ունայն է, ունայն է և ձեր հավատը։

Հռոմեացիներին 10:10

քանի որ սրտով հավատում են արդարանալու համար և բերանով դավանում են փրկության համար։

Եբրայեցիներին 6:1

Ուստի Քրիստոսի մասին նախագիտելիքները թողնելով՝ գանք դեպի կատարյալը։ Թողնենք նաև հիմնական ուսուցումները, որոնք վերաբերում են մահացու գործերից ապաշխարությանը և Աստծու հավատին,

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:1

«Ձեր սրտերը թող չխռովվեն. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք նաև ինձ։

Եբրայեցիներին 11:1

Հավատը հուսացված բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է,

Մատթեոս 21:22

Եվ այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատքով խնդրեք, կստանաք»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:29

Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, քանի որ տեսար ինձ. երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու»։

Հռոմեացիներին 5:1

Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

Գաղատացիներին 3:11

Որ օրենքով Աստծու առաջ ոչ ոք չի արդարանում, դա հայտնի է, որովհետև «Արդարը հավատով է ապրելու» (Ամբ. 2.4)։

Ա Կորնթացիներին 16:13

Արթո՛ւն եղեք, հավատի մեջ հաստատո՛ւն մնացեք. արիացե՛ք ու զորացե՛ք։

Եբրայեցիներին 12:2

նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին, որն իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծու աթոռի աջ կողմում նստեց։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:25-26

Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։

Եվ ամեն ոք, ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Սրան հավատո՞ւմ ես»։

Եփեսացիներին 6:16

Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։

Բ Տիմոթեոսին 4:7

Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի։

Ա Պետրոս 1:5

որ Աստծու զորությամբ հավատով պահպանվում եք փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամին։

Ա Հովհաննես 5:4

որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը։

Ա Պետրոս 1:8-9

որին չտեսած՝ սիրում եք, որին հավատացիք, թեև այժմ չեք տեսնում, և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝

ստանալով ձեր հավատի պսակումը՝ հոգիների փրկությունը։

Հակոբոս 1:6

Միայն թե թող նա հավատով խնդրի, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքին։

Հռոմեացիներին 10:17

Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից։

Եբրայեցիներին 11:6

Բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա և իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։

Բ Կորնթացիներին 5:7

(որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե տեսողությամբ)։

Եփեսացիներին 2:8

Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։

Հակոբոս 2:26

Ինչպես որ մարմինն է առանց հոգու մեռած, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած։

Մատթեոս 17:20

Հիսուսը նրանց ասաց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս սարին ասեք՝ "Այստեղից այնտե՛ղ փոխադրվիր", այն կփոխադրվի։ Եվ ձեզ համար անկարելի ոչինչ չի լինի։

Գաղատացիներին 2:20

Եվ ողջ եմ, բայց դա այլևս ես չեմ, այլ Քրիստոսն է ողջ իմ մեջ։ Եթե հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ ինձ սիրեց ու ինքն իրեն ինձ համար զոհեց։

Մարկոս 11:24

Դրա համար ասում եմ ձեզ. այն ամենը, ինչ աղոթքով խնդրեք, հավատացե՛ք, որ կստանաք, ու դա կտրվի ձեզ։

Հռոմեացիներին 1:17

Որովհետև Աստծու արդարությունը նրա միջոցով է հայտնվում. հավատից՝ հավատի մեջ, ինչպես որ գրված է. «Արդարը հավատով է ապրելու» (Ամբ. 2.4)։

Եբրայեցիներին 10:38

Բայց իմ արդարը հավատով կապրի, իսկ եթե մեկը ընկրկի, իմ հոգին նրան չի հավանի» (Ամբ. 2.3-4)։

Հռոմեացիներին 14:1

Հավատի մեջ տկարացածին ընդունե՛ք՝ առանց նրա կարծիքները քննադատելու։

Եբրայեցիներին 4:2

Որովհետև մեզ էլ է նրանց պես ավետվել, բայց խոսքը լսելը նրանց օգուտ չբերեց, քանի որ լսողների մեջ հավատով չներթափանցեց։

Գաղատացիներին 5:5

Որովհետև մենք Հոգով սպասում ենք հավատից եղած արդարության հույսին։

Հռոմեացիներին 4:20-21

Եվ Աստծու խոստման հանդեպ անհավատությամբ չերկմտեց, այլ հավատով զորացավ ու փառք տվեց Աստծուն։

Եվ իր մտքում համոզված էր, որ նա, ով խոստացավ, կարող է և կատարել։

Եբրայեցիներին 11:8

Հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու։ Նա ելավ գնաց՝ առանց իմանալու, թե ո՛ւր է գնում։

Եբրայեցիներին 11:11

Հավատով Սառան, որ ամուլ էր, սերմն ընդունելու զորություն ստացավ և առաջացած տարիքում որդի ծնեց, որովհետև խոստացողին հավատարիմ համարեց։

Հակոբոս 2:17

Այդպես էլ հավատը. եթե գործեր չունենա, ինքնին մեռած է։

Ղուկաս 17:6

Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասեք՝ "Պոկվի՛ր ու ծովի մե՛ջ տնկվիր", նա ձեզ կհնազանդվի։

Հռոմեացիներին 15:13

Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։

Ա Տիմոթեոսին 6:12

Հավատի բարի պատերա՛զմ մղիր, նվաճի՛ր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր և բազում վկաների առաջ բարի դավանանքը դավանեցիր։

Եբրայեցիներին 11:30

Հավատով Երիքովի պարիսպները վայր ընկան, երբ յոթ օր նրա շուրջը պտտվեցին։

Հռոմեացիներին 1:8

Նախ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորիդ համար, որովհետև ձեր հավատի մասին խոսվում է ողջ աշխարհում։

Մատթեոս 8:10

Երբ Հիսուսը լսեց, զարմացավ և իրեն հետևողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. նույնիսկ Իսրայելում այսպիսի հավատ չգտա։

Եբրայեցիներին 11:7

Հավատով Նոյը, դեռևս անտեսանելի բաների մասին տեղեկանալով, երկյուղելով, իր տան փրկության համար շինեց տապանը, որով դատապարտեց աշխարհը և ժառանգորդ դարձավ հավատով արդարության։

Ա Թեսաղոնիկեցիներին 5:8

Իսկ մենք, ցերեկվանը լինելով, արթուն լինենք՝ հավատի ու սիրո զրահը և փրկության հույսի սաղավարտը հագած։

Մատթեոս 9:22

Բայց երբ Հիսուսը շրջվեց և նրան տեսավ, ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ կինը նույն պահից բժշկվեց։

Մարկոս 9:23

Հիսուսը նրան ասաց. «Եթե կարող ես հավատալ. հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է»։

Եփեսացիներին 3:17

որպեսզի Քրիստոսը ձեր սրտերում հավատի միջոցով բնակվի, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք,

Ա Կորնթացիներին 2:5

որպեսզի ձեր հավատը մարդկային իմաստությամբ չլինի, այլ Աստծու զորությամբ։

Հռոմեացիներին 3:28

որովհետև կարծում ենք, որ մարդը հավատով է արդարանում՝ անկախ օրենքի գործերից։

Եբրայեցիներին 11:3

Հավատով ենք իմանում, որ դարերն Աստծու խոսքով ստեղծվեցին՝ անտեսանելի բաներից տեսանելի դառնալով։

Փիլիպպեցիներին 3:9

և նրա մեջ գտնվեմ ու ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ օրենքից է, այլ այն, որ Քրիստոսի հավատից է, այն արդարությունը, որ Աստծուց է հավատով,

Կողոսացիներին 1:23

որպեսզի հավատի մեջ հիմնավոր ու հաստատուն մնաք՝ առանց կտրվելու Ավետարանի հույսից, որ լսեցիք, որ երկնքի տակ եղող բոլոր արարածներին քարոզվեց, և որին ես՝ Պողոսս, սպասավոր դարձա։

Գաղատացիներին 3:26

Որովհետև ամենքդ Աստծու որդիներ եք Քրիստոս Հիսուսին հավատալով։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:29

Հիսուսը պատասխանեց նրանց. «Աստծու գործն այն է, որ հավատաք նրան, ում նա ուղարկել է»։

Ա Հովհաննես 5:5

Եվ ո՞վ է, որ աշխարհին հաղթում է, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն Աստծու Որդին է։