ԵԶԵԿԻԵԼ 22:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո մեջ ավազակներ էին բնակվում, որպեսզի քո մեջ արյուն թափեին։ Քո մեջ լեռների վրա էլ զոհեր էին մատուցում և քո մեջ անմաքուր գործեր էին անում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բանսարկու մարդիկ եղան քո մեջ արյուն թափելու համար, մարդիկ սարերի վրա ճաշակեցին քեզ մոտ և լրբություններ արեցին քո մեջ։ |
Բոլորն անհնազանդ են և գնում են կամակորությամբ. իբրև պղինձ և երկաթ՝ բոլորն էլ ապականված են։
Յուրաքանչյուրն այպանում է իր բարեկամին, ճշմարտություն չեն խոսում. նրանց լեզուն սովորեց սուտ խոսել։ Նրանք զրկեցին, բայց չհանգստացան,
Այն բանի համար, որ մանկությանդ օրերը չհիշեցիր և այդ ամենով ինձ տրտմեցնում էիր, ես էլ ահա քո բռնած ճանապարհի համար այս ամենը գլխիդ բերեցի,- ասում է Ամենակալ Տերը։- Այսպես քո բոլոր անօրենությունների վրա ամբարշտություն էլ գործեցիր”։
լեռների վրա զոհաբերվածից չուտի, Իսրայելի տան կուռքերին աչք չգցի, իր մերձավորի կնոջը չպղծի,
լեռների վրա զոհաբերվածից չի ուտում, Իսրայելի տան կուռքերին աչք չի գցում, իր մերձավորի կնոջը չի պղծում, իր կնոջն էլ դաշտանի ժամանակ չի մերձենում,
Քեզ հետ վարվելու են ատելությամբ, վերցնելու են քո ամբողջ վաստակն ու աշխատանքի արդյունքը։ Լինելու ես մերկ ու խայտառակված։ Ի ցույց է դրվելու պոռնկությանդ ամոթը, քո ամբարշտությունն ու պոռնկությունը։
այն բանի համար, որ պղծվում էիր, և չես մաքրվելու քո պղծությունից։ Ինչպե՞ս կարող է մաքրվել, քանի դեռ իմ զայրույթը նրա հանդեպ ի կատար չեմ ածել։
Կուտեն և չեն հագենա, կպոռնկանան և հաջողություն չեն գտնի, որովհետև լքեցին Տիրոջը՝ անխտիր մնալով պոռնկության մեջ»։
Ես չեմ այցելի ձեր դուստրերին, երբ պոռնկանան, և ձեր հարսներին, երբ շնանան, քանի որ նրանք պոռնիկների հետ էին թավալվում, զոհ էին մատուցում նվիրյալների հետ, և քո ժողովուրդը, որ չէր հասկանում այդ, խառնակվում էր պոռնիկներին։
Անեծք, ստություն, սպանություն, գողություն և շնություն ողողել են երկիրը, և արյունն արյանն են խառնում։
քո զորությունն ավազակ մարդու զորության պես է։ Քահանաները թաքցրին ճանապարհը, սպանեցին Սյուքեմը, որովհետև անօրենություն գործեցին
Բոլորը շնացել են ինչպես թոնիրը, վառված՝ եփելու համար, բորբոքվելով կրակից և ճարպի զանգվածից, մինչև դրանով խմորվեն
Քո ազգակիցների հանդեպ նենգություն չգործես և քո մերձավորի արյան թափվելուն պատճառ չդառնաս։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։
Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատյանը Հիսուսի դեմ սուտ վկայություն էին փնտրում, որպեսզի սպանեն նրան,
Մենք գտանք, որ այս մարդն ամբողջ աշխարհում գտնվող բոլոր հրեաների ապականողն ու խռովեցնողն է և նազովրեցիների հերձվածի առաջնորդը։
Ես էլ առա իմ հարճին, կտրատեցի նրան և ուղարկեցի Իսրայելի ժառանգության բոլոր սահմանները, որովհետև նրանք մեծ հանցանք և անզգամություն արեցին Իսրայելի մեջ։
Դավիթը Սավուղին ասաց. «Ինչո՞ւ ես մարդկանց խոսքին հավատում, որ ասում են, թե՝ “Դավիթն ուզում է սպանել քեզ”։