Գտա Իսրայելին, ինչպես խաղող անապատում, և տեսա նրանց հայրերին՝ որպես վաղահաս պտուղ թզենու վրա։ Նրանք մտան Բելփեգովր և համոթ իրենց օտարացան, և գարշությունները դարձան սիրելի։
Բայց քո դեմ մի փոքր բան ունեմ ասելու. այն, որ քեզ մոտ կա վարդապետությունը Բաղաամի՝ այն մարդու, որ Բաղակին սովորեցրեց գայթակղեցնել Իսրայելի որդիներին, որպեսզի նրանք կուռքերին զոհված միս ուտեն և պոռնկանան։
Չէ՞ որ սրանք էին, որ Բաղաամի խորհրդով մոլորեցրին Իսրայելի որդիներին, որոնք հանուն Փոգովրի շեղվեցին Տիրոջից և արհամարհեցին նրա խոսքը, և Տիրոջ ժողովրդի վրա պատուհաս եկավ։
Չլինի թե ձեր մարդիկ ուխտ կապեն այդ երկրի բնակիչների հետ և նրանց աստվածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան ու զոհեր մատուցեն նրանց աստվածներին և հրավիրեն քեզ, ու ուտես նրանց զոհերից։