Տերը նրա թափած արյունը նրա գլխին թափի, որովհետև նա առանց իմ հոր գիտության սուրը քաշել ու սպանել է իրենից արդար ու լավ երկու մարդկանց՝ Իսրայելի զորապետ Ներեի որդի Աբեններին և Հուդայի զորապետ Հեթերի որդի Ամեսայիին։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 7:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա չարությունը պիտի իր գլխին գա. նրա անիրավությունը իր գագաթի վրա պիտի իջնի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գուբ փորեց և խորացրեց, Բայց ինքը պիտի ընկնի այն խորխորատի մեջ, Որ ինքը պատրաստեց։ |
Տերը նրա թափած արյունը նրա գլխին թափի, որովհետև նա առանց իմ հոր գիտության սուրը քաշել ու սպանել է իրենից արդար ու լավ երկու մարդկանց՝ Իսրայելի զորապետ Ներեի որդի Աբեններին և Հուդայի զորապետ Հեթերի որդի Ամեսայիին։
Խոսի՛ր նրա հետ և ասա՛. “Այսպես է ասում Տերը. "Սպանեցիր և տիրանո՞ւմ էլ ես"”։ Եվ ասա՛ նրան. “Այսպես է ասում Տերը. "Այն տեղը, ուր շները լակեցին Նաբովթի արյունը, այնտեղ շները քո արյունն էլ պիտի լակեն"”»։
Համանին կախեցին այն փայտից, որ նա պատրաստել էր Մուրթքեի համար, և թագավորի բարկությունն իջավ։
Բայց երբ Եսթերը թագավորի առաջ գնաց, թագավորը հրովարտակով հրամայեց, որ Համանի չար հնարքը, որ հնարել էր հրեաների համար, նրա գլխին դառնա, և նրան ու նրա որդիներին կախեցին փայտից։
Ինչպես որ տեսել եմ, անօրենություն հերկողները և անիրավություն սերմանողները նույնն էլ հնձում են։
Թող հանկարծակի ավերում հասնի նրան. իր լարած որոգայթը բռնի իրեն. թող ավերումով ընկնի նրա մեջ։
Անօրենություն է մտածում իր անկողնում. կանգնած է այն ճանապարհի վրա, որ բարի չէ, և չի մերժում չարը։
Տերը հայտնի դարձավ, նա դատաստան արեց. ամբարիշտը բռնվեց իր ձեռքի գործերում։ (Հիկկայոն. Սելա)։
Այսպիսին են ագահությամբ վաստակողների շավիղները. ագահությունը հափշտակում է իր տիրոջ հոգին։
Իսկ Դավիթն իմացավ, որ Սավուղն իր դեմ չարություն է մտածել, և Աբիաթար քահանային ասաց. «Եփուդը մոտեցրո՛ւ»։
Եվ Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը և Տերը կզարկի նրան. կամ նրա օրը կգա, կմեռնի, կամ պատերազմի մեջ կմտնի և կսպանվի։
Եվ Տերը քեզ հետ Իսրայելին էլ է մատնելու փղշտացիների ձեռքը, և վաղը դու և քո որդիները ինձ մոտ կլինեք. Տերը Իսրայելի բանակն էլ է մատնելու փղշտացիների ձեռքը»։