ՍԱՂՄՈՍՆԵՐ 48:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստված ճանաչված է նրա պալատների մեջ իբրև ապավեն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկրի ծնունդնե՛ր և մարդկանց որդինե՛ր, Բոլորդ մեկտեղ՝ մեծամեծնե՛ր և անտուննե՛ր։ |
Երբ Տերը տեսավ նրանց խոնարհվելը, Տիրոջ խոսքը եղավ Սեմայիային՝ ասելով. «Նրանք խոնարհվեցին. ես նրանց կորստյան չեմ մատնի, շուտով նրանց ազատություն կտամ, և իմ բարկությունը չի թափվի Երուսաղեմի վրա Սիսակի միջոցով։
Ո՛վ իմ սիրուհի, գեղեցիկ ես դու Թերսայի պես, դուրեկան ես Երուսաղեմի պես, ահարկու՝ դրոշակիր զորքերի պես։
Ճանապարհով բոլոր անցնողները քեզ վրա ծափ են տալիս, սուլում են և իրենց գլուխը տատանում Երուսաղեմի դստերը՝ ասելով. «Սա՞ է այն քաղաքը, որին ասում էին “Գեղեցկության կատարելություն”, “Ամբողջ երկրի ուրախություն”»։