Այսուհետև, ինչքան ժամանակ որ կլինի երկիրը, չեն դադարի սերմն ու հունձը, ցուրտն ու տոթը, ամառն ու ձմեռը և ցերեկն ու գիշերը»։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 24:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ինքը հիմնեց այն ծովերի վրա և հաստատեց այն գետերի վրա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դեպի քեզ, Տե՜ր, բարձրացրի իմ հոգին, Աստվա՛ծ իմ, քեզ վրա հույս դրեցի. թող չամաչեմ, Եվ թշնամիներս չծիծաղեն ինձ վրա։ |
Այսուհետև, ինչքան ժամանակ որ կլինի երկիրը, չեն դադարի սերմն ու հունձը, ցուրտն ու տոթը, ամառն ու ձմեռը և ցերեկն ու գիշերը»։
Տերը թագավոր է. նա մեծափառություն է հագել. Տերը զորություն է հագել և իր մեջքին գոտի կապել, դրա համար էլ աշխարհը հաստատ է և չի շարժվում։
Հեթանոսների մեջ ասացե՛ք. «Տերն է թագավորը. դրա համար էլ հաստատ է աշխարհը, չի սասանվում. նա ուղղամտությամբ պիտի դատի ժողովուրդներին»։
«Չե՞ք վախենում ինձնից,- ասում է Տերը,- կամ իմ առաջ չե՞ք դողում, որ ավազը սահման դրեցի ծովին՝ իբրև հավիտենական կանոն, և այն նրանից չի անցնի. թեև տատանվում են նրա ալիքները, բայց չեն հաղթում, թեև աղմկում են, բայց նրանից չեն անցնում։