Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 93 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Աստված՝ Թագավոր

1 Տերը թագավոր է. նա մեծափառություն է հագել. Տերը զորություն է հագել և իր մեջքին գոտի կապել, դրա համար էլ աշխարհը հաստատ է և չի շարժվում։

2 Քո աթոռը հաստատ է սկզբից. դու հավիտյան ես։

3 Գետերը բարձրացնում են, Տե՛ր, գետերը բարձրացնում են իրենց ձայնը, գետերը բարձրացնում են իրենց գոռոցը։

4 Հորդառատ ջրերի ձայնից ավելի զորավոր են ծովի ալիքները. ավելի զորավոր է Տերը բարձր վայրի մեջ։

5 Քո վկայությունները խիստ վստահելի են. ո՜վ Տեր, քո տանը վայելուչ է սրբությունը երկար օրերով։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ