ՍԱՂՄՈՍՆԵՐ 20:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թող նա քեզ օգնություն ուղարկի սրբարանից և Սիոնից զորացնի քեզ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ո՜վ Տեր, քո զորությամբ Պիտի ուրախանա թագավորը Եվ քո տված փրկությամբ պիտի հույժ ցնծա։ |
Եվ Տիրոջ տապանակը բերին ու դրին իր տեղը այն վրանի մեջ, որ Դավիթը կանգնեցրել էր նրա համար։ Եվ Դավիթը ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց Տիրոջ առջև։
Եվ տան ետևի կողմից քսան կանգուն մասը եղևնափայտի տախտակներով միջնորմ շինեց հատակից մինչև գերանները, ներսում շինեց սրբարանը, այսինքն՝ սրբությունների սրբարանը։
Որովհետև օտարները իմ դեմ ելան, և զորավորները փնտրում են իմ անձը. նրանք Աստծուն չեն դնում իրենց աչքի առաջ։ (Սելա)։
Ի՞նչ պատասխան են տալու ազգի պատգամավորներին. Տերն է հիմնել Սիոնը, և այնտե՛ղ պիտի ապաստանեն նրա ժողովրդի թշվառները»։