Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 54 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Թշնամիներից պաշտպանվելու աղոթք
Երգողների գլխավորին։ Նիկինոթով։ Դավթի երգ. երբ զիփացիները եկան և Սավուղին ասացին. «Ահա Դավիթը թաքնված է մեզ մոտ»։

1 Ո՜վ Աստված, քո անունով ազատի՛ր ինձ և քո զորությամբ իրավո՛ւնք տուր ինձ։

2 Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղոթքը, ակա՛նջ դիր իմ բերանի խոսքերին.

3 Որովհետև օտարները իմ դեմ ելան, և զորավորները փնտրում են իմ անձը. նրանք Աստծուն չեն դնում իրենց աչքի առաջ։ (Սելա)։

4 Ահա Աստված իմ օգնականն է, Տերը պահպանում է իմ անձը։

5 Նա չարիքը կդարձնի իմ թշնամիների վրա. քո ճշմարտությամբ կորցրո՛ւ նրանց։

6 Ես հոժար կամքով ընծա կմատուցեմ քեզ և կգովեմ քո անունը, ո՜վ Տեր, որովհետև այն բարի է։

7 Որովհետև դու ամեն նեղությունից փրկում ես ինձ, և իմ աչքն ուրախությամբ է նայում իմ թշնամիների վրա։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ