Հովաբը իրեն լուր բերող մարդուն ասաց. «Որ տեսար, ապա ինչո՞ւ չզարկեցիր նրան, գետին չգցեցիր այնտեղ. ես տասը սիկղ արծաթ և մի գոտի կտայի քեզ»։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 143:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև թշնամին հալածում է իմ անձը, իմ կյանքը նա գցում է գետնին և ինձ նստեցնում է խավարի մեջ՝ վաղուց մեռածների պես։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տե՛ր, ո՞վ է մարդը, որ հայտնվեցիր նրան, Կամ մարդու որդին, որ հաշվի ես առնում նրան։ |
Հովաբը իրեն լուր բերող մարդուն ասաց. «Որ տեսար, ապա ինչո՞ւ չզարկեցիր նրան, գետին չգցեցիր այնտեղ. ես տասը սիկղ արծաթ և մի գոտի կտայի քեզ»։
Եվ Աբենները կրկնեց ու Ասայելին ասաց. «Ե՛տ դարձիր ինձանից. քեզ ինչո՞ւ զարկեմ գետնին. այն ժամանակ ես երեսս ինչպե՞ս պիտի բարձրացնեմ՝ նայելու քո եղբայր Հովաբին»։
Ակա՛նջ դիր իմ աղաղակին, որովհետև ես շատ խեղճ եմ, փրկի՛ր ինձ իմ հալածիչներից, որովհետև ինձնից զորավոր են։
Թող ամաչեն և ամոթահար լինեն իմ մահը կամեցողները. թող հետ դառնան և ամոթով մնան իմ դեմ չար խորհողները։
Որովհետև օտարները իմ դեմ ելան, և զորավորները փնտրում են իմ անձը. նրանք Աստծուն չեն դնում իրենց աչքի առաջ։ (Սելա)։
Ապա թող թշնամին հալածի իմ անձը և հասնի ինձ. իմ կյանքը կոխոտի գետնի վրա և իմ փառքը բնակեցնի հողի մեջ։ (Սելա)։
Վե՛ր կաց, ո՜վ Տեր, քո բարկությամբ, բարձրացի՛ր իմ թշնամիների կատաղության դեմ և արթնացի՛ր ինձ համար. դու սահմանեցիր իրավունքը։
Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այս ոսկորներն ամբողջ Իսրայելի տունն են։ Ահա նրանք ասում են. “Մեր ոսկորները չորացան, և մեր հույսը վերացավ. մենք ոչնչացած ենք”։
Մի՛ ուրախացիր իմ դեմ, ո՛վ իմ թշնամի. թեև ընկնեմ, վեր կկենամ, թեկուզ խավարի մեջ նստեմ, Տերն ինձ լույս կլինի։