ՍԱՂՄՈՍՆԵՐ 142:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմ անձը հանի՛ր բանտից, որ քո անվանը գոհություն մատուցեմ. արդարները կշրջապատեն ինձ, երբ ինձ բարություն անես։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լսի՛ր ինձ շուտով, Տե՜ր, որովհետև հոգիս նվաղեց իմ ներսում։ Երեսդ մի՛ դարձրու ինձնից, Որ չնմանվեմ գուբի մեջ իջնողներին։ |
Բարու փոխարեն ինձ չար հատուցողները հակառակվում են ինձ, որ ես չարի փոխարեն հետևում եմ բարուն։
Տեր Աստծու Հոգին ինձ վրա է, որովհետև Տերն օծել է ինձ՝ ավետիս տալու հեզերին, ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում՝ կալանավորներին.
Նրան Աստված հարություն տվեց՝ մահվան կապանքները քանդելով, քանի որ անհնար էր, որ մահն իշխեր նրան։
Ահա համբերողներին երանի ենք տալիս։ Հոբի համբերության մասին լսել եք և տեսել Տիրոջով նրա վերջը, որովհետև Տերը բազմագութ է և ողորմած։